Ռուս-թուրքական ճգնաժամից հետո Թուրքիայի զբոսաշրջությունն անկում է ապրել 29 տոկոսով
Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած նոր տվյալների համաձայն՝ 2016թ.-ին երկրում զբոսաշրջության ոլորտը գրանցել է 29 տոկոս անկում, երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 10 մլն-ով, այս մասին հայտնում է թուրքական «ՀաբերԹյուրք» լրատվակայքը:
Հայտնի է, որ 2016թ.-ին Թուրքիա է այցելել 24 մլն 686 հազ 471 զբոսաշրջիկ, մինչդեռ 2015թ.-ին այդ թիվը հասնում էր 34 մլն 633 հազ 391-ի:
Հայտնի է նաև, որ 18 հազ 294 օտարերկրացու տարբեր դրդապատճառներով թույլ չի տրվել մուտք գործել Թուրքիա:
Թուրքական կայքը նկատում է, որ Թուրքիայի զբոսաշրջության վրա էականորեն ազդել է ռուս-թուրքական ճգնաժամը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...