Աթաթուրքի ու նրա որդեգրած դստեր միջեւ սիրային կապի մասին հայտնած թուրք գրողը ձերբակալվել է
Թուրքիայում մեծ աղմուկ հանած գրքերով հայտնի Սուլեյման Յեշիլյուրթը Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով ձերբակալվել է։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանի որոշմամբ ոստիկանությունը ձերբակալել է օրեր առաջ հեռուստաընկերություններից մեկով Աթաթուրքի եւ նրա որդեգրած դստեր Աֆեթ Ինանի միջեւ սիրային կապի մասին հայտարարելու համար։
Դատարանը գրող–վերլուծաբան Սուլեյման Յեշիլյուրթին մեղադրանք է ներկայացրել Աթաթուրքին վիրավորելու համար։
Նշենք, որ Սուլեյման Յեշիլյուրթը տարիներ առաջ ներկայացրել էր «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գիրքը, որը «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական արմատները վիրավորական համատեքստում էր ներկայացրել։ Այդ գրքի հետ կապված հեղինակի դեմ անարդյունք դատական գործ էր հարուցվել։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս