Մեհրիբան Ալիեւային տեսնում են նախագահի պաշտոնում. Իլհամը հիվա՞նդ է
«Այսօր ես տեսնում եմ Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի, իսկ վաղը նախագահի պաշտոնում։ Ադրբեջանի երջանիկ ապագան կապված է նրա փոխնախագահ, իսկ հետո նախագահ դառնալու հետ»։
Այս մասին Moderator.az–ին տված հարցազրույցում ասել է «Իմամ Հուսեյն» մզկիթի համայնքի ղեկավար Հաջի Աբդուլ Աբդուլովը։
Հաջի Աբդուլը նշել է, որ այսօր Մեհրիբան Ալիեւային ճանաչում են բոլոր երկրների ղեկավարները, և նա լավ հարաբերություններ ունի նրանց հետ։ Նրա խոսքերով, Մեհրիբան Ալիեւան նաև կնպաստի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով։
Հաջի Աբդուլը կոչ է արել չհավատալ բոլորին, ովքեր ոսկե սարեր են խոստանում իշխանության գալու դեպքում։ Նրա խոսքերով, եթե այսօր հնարավոր լիներ նվազեցնել հարկերը և մաքսատուրքերը, ապա դա արված կլիներ։
Նախկին պատգամավոր Հաջի Աբդուլ Աբդուլովը՝ նախկին նախագահ Այազ Մութալիբովի բոցաշունչ կողմնակիցն էր։ 1980-ականների վերջին ստեղծել և ղեկավարել է «Թովբե» կրոնական միությունը, իսկ ավելի ուշ դարձել է «Իմամ Հուսեյն» մզկիթի կրոնական համայնքի ղեկավարը Բաքվում։
Top-News.am

















































Ալիեւը հանդիպել է մահմեդական երկրների դեսպանների հետ
Իլհամ Ալիեւը պատրաստվում է իշխանությունը հանձնել կնոջը՝ Մեհրիբանին
Իլհամ Ալիեւը հրաժարվել է հանդիպել Եվրախորհրդարանի նախագահի հետ
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում