Տղամարդը կողոպտել է Խնայբանկը եւ միլիոններով փախել Ադրբեջան
Կաբարդինա–Բալկարիայի բնակիչը 11 միլիոն ռուբլի է գողացել Խնայբանկից և փախել Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է ԿԲՀ դատախազությունը, տեղի բնակիչը շահադիտական նկատառումներով հանցագործություն է պլանավորել։ Կողոպուտի իր ծրագիրը իրականացնելու համար տղամարդը պայմանավորվել է մի քանի հոգու հետ։ Արդունքում նա կարողացել է անօրինական կարգով հայտնվել ֆինանսական հաստատության գանձարանում։ Այստեղից նա բացեիբաց դուրս է բերել «Խնայբանկ» ՓԲԸ–ին պատկանող 11 407 947 ռուբլի եւ անհետացել դրանց հետ Ադրբեջանի տարածքում։
Հայտարարվել է դաշնային հետախուզում, ինչի արդյունքում հանցագործը հայտնաբերվել եւ արտահանձնվել է Կաբարդինա–Բալկարիային։
Հունվարի 30-ին դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել մի շարք անձանց հետ համաձայնության գալով եւ ապօրինի մուտք գործելով՝ առանձնապես խոշոր չափի գողություն իրականացնելու համար։
Մեղադրյալին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում