Ապրիլին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 584 հզր դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք
2017-ի ապրիլ ամսվա ընթացքում Թուրքիան Ադրբեջան է արտահանել մոտավորապես 584.000 ամերիկյան դոլարի պաշտպանական և ավիացիոն ոլորտի արտադրանք: Նույն տարվա մարտ ամսվա տվյալներով՝ արտահանման ծավալը կազմել 1.5 միլիոն դոլար, այսինքն մարտ ամսվա հետ համեմատ այն մոտ 3 անգամ նվազել է: razm.info-ն գրում է, որ տվյալները վերցված են Թուրքիայի արտահանման խորհրդի զեկույցներից:
2017-ի ապրիլի Թուրքիայից Վրաստան պաշտպանական և ավիացիոն ոլորտի արտադրանքի արտահանման ծավալը կազմել է մոտ 290.000 ամերիկյան դոլար, իսկ նույն տարվա մարտին՝ 389.540 դոլար:
2017-ի ապրիլին Թուրքիայից Իրան է արտահանվել պաշտպանական և ավիացիոն ոլորտի 824.000 ամերիկյան դոլարի արտադրանք, իսկ նույն տարվա մարտին՝ 25.180 դոլարի: Այսինքն մարտ ամսվա տվյալնների հետ համեմատած ապրիլ ամսին պաշտպանական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալները աճել են մոտ 30 անգամ:
Ընդհանուր առմամբ, Թուրքիան 2017-ի ապրիլին այլ երկրներ է արտահանել պաշտպանական և ավիացիոն ոլորտի մոտ 138 միլիոն ամերիկյան դոլարի արտադրանք, իսկ մարտին 148 միլիոն դոլարի, այսինքն մեկ ամսվա ընթացքում այս ցուցանիշը նվազել է մոտ 10 միլիոն դոլարով:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս