Ցանցառապետության կյանքից․ դրվագ 10
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, այն նույն Դավթյանին, որը 2018-ի ապրիլին պատրաստվում էր կալանավորել Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո արդեն կալանավորում էր նրանց, ում ցանկանում էր ազատությունից զրկել Նիկոլ Փաշինյանը, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել:
Ցանցառապետությունում չես հասցնի ձանձրանալ։ Խրախուսվում են նրանք, ովքեր ծառայում են թքած ունենալով օրենքների վրա, բարոյական արժեքների վրա, ովքեր խուսափում կամ խուսափել են զինվորական ծառայությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան», – ասված է հրամանագրում:
Արթուր Դավթյանն այսուհետ կարող է երջանիկ լինել։ Նա ցանցառապետության ամենավառ եւ կարկառուն ներկայացուցիչն է։ Նա մեր ժամանակների Վիշինսկին է։
Top-News.am


















































Ցանցառապետության կյանքից. դրվագ 23
Ցանցառապետության կյանքից. դրվագ 19
Ցանցառապետության կյանքից. դրվագ 16
Ցանցառապետության կյանքից․ դրվագ 14
Ցանցառապետության կյանքից. դրվագ 13
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը