Ցանցառապետության կյանքից. դրվագ 19
Ցանցառապետությունում կյանքը ընթանում է իր բնական հունով: Միջոցներ չեն գտնում գերկարիքավորների կենցաղային պայմանները գոնե այնքան բարելավեն, որ գազի արտահոսքից չորս երեխա միաժամանակ չմահանա, բայց ավելի քան կես միլիոն դոլար են գտել Նոր տարվա թռի-վռիի համար:
Այսպես, Նոր տարվա միջոցառումների համար Երևանում կծախսեն 325 մլն դրամ կամ 678 հազար դոլար: Շեշտում ենք՝ Երեւանում: 271 մլն 797 հազար դրամը հատկացվում է պետական բյուջեից, իսկ 54 միլիոն դրամը հատկացնելու է Երեւանի քաղաքապետարանը:
Ցանցառապետությունում ամեն ինչ հասցվել է ցինիզմի բարձրագույն մակարդակի: Այս միլիոնավոր դրամների գնումը կատարելու են առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով:
Բա դուխով եւ խիստ արժանապատիվ քաղաքացիներ: Ահա այսպես է կյանքը ցանցառապետությունում:
Ի դեպ, անցած տարի ցանցառապետությունում Երեւանում Նոր տարվա տոնին ծախսվել էր 139 միլիոն 329 հազար դրամ:
Ցանցառապետությունում ճոխությունների նկատմամբ պահանջարկն աճում է: Մյուս կողմից հարցեր են առաջանում, թե տոնակատարությունների ընթացքում մետրոպոլիտենի կայարաններում ինչ ցանցառ ներկայացումներ են բեմադրվելու, մի՞թե այդ ցրտին էլի գորգ են լվանալու Բաղրամյան փողոցում, թե՞ Մելինե Դոլուզւյանին շնորհելու են Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: Մի խոսքով, հարցերը շատ են:
Top-News.am


















































Ցանցառապետության կյանքից. դրվագ 23
Ցանցառապետության կյանքից. դրվագ 16
Ցանցառապետության կյանքից․ դրվագ 14
Ցանցառապետության կյանքից. դրվագ 13
Ցանցառապետության կյանքից․ դրվագ 12
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական