Ցանցառապետության կյանքից․ դրվագ 14
Մարսելով դեպի ԱՄՆ կատարած կես միլիոն դոլարանոց ուղեւորությունը, կառավարական առանձնատան նորոգման համար առանձնացված երկու միլիոն դոլարը, 700 հազար դոլարով երկու զրահապատ ավտոմեքենաների ձեռքբերումը, նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի գաղտնի եւ շեշտակի բարձացումը, Նիկոլ Փաշինյանի սիրտը հիմա էլ նոր օդանավ է ուզում։
Այո, այսպիսին է կյանքը ցանցառապետությունում։ Եւ հետեւելու են ֆեյսբուքյան ֆեյքերի գրառումները, թե բա լավ ա անում, բա որ Սերժը, բա որ Թրամփը, բա որ Պուտինը․․․
Հայաստանի վարչապետի աշխատակազմը դիտարկում է կառավարության ղեկավարին սպասարկելու համար ավելի քան 55 մլն դոլարանոց նոր ինքնաթիռի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասաց Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Կառավարությունում այնպիսի օդանավ են ուզում, որ արագությամբ հատի օվկիանոսը։ Տպավորություն է, թե Փաշինյանն ամենաքիչը շաբաթը մեկ խորհրդակցում է Թրամփի, իսկ ամիսը մեկ՝ Թրյուդոյի հետ։
Ուղղաթիռից հավեսները հանեցին, հիմա հերթը օդանավերինն է։ Հետո արդեն տիեզերանավ կուզեն կամ սուզանավ։
Ի դեպ, մի ցնցող լուր ցանցառապետության կյանքից՝ եկող տարի վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումն ավելանալու է 4 մլրդ դրամով կամ 8,5 միլիոն դոլարով։
Փոխարենն իբր բարձրացել են մանկավարժների աշխատավարձերը։ Ցանցառապետությամբ հիացողները, որոնց սառնարանները դատարկ են կամ լեցուն դատարկ տարաներով, անկասկած կհրճվեն այս տեղեկությունը լսելուց հետո։
Կյանքը ցանցառապետությունում շարունակվում է։
Top-News.am


















































Ցանցառապետության կյանքից. դրվագ 23
Ցանցառապետության կյանքից. դրվագ 19
Ցանցառապետության կյանքից. դրվագ 16
Ցանցառապետության կյանքից. դրվագ 13
Ցանցառապետության կյանքից․ դրվագ 12
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական