ԱՄՆ-ը Ադրբեջանին պահանջ է ներկայացրել
ԱՄՆ-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է հետաքննել ընդդիմադիր բլոգերի մահվան հանգամանքները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Ըստ այդմ, Միացյալ Նահանգները խորը ցավով տեղեկացել են ապրիլի 28-ին ադրբեջանցի բլոգեր եւ ակտիվիստ Մեհման Գալանդարովի բանտում մահանալու մասին:
Վաշինգթոնը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը բազմակողմանի, թափանցիկ եւ անկախ հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար բլոգերի մահվան հանգամանքները եւ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, որոնք բանտերում են հայտնվել իրենց հիմնարար ազատություններից օգտվելու համար:
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Գալանդարովն ինքնասպան է եղել մեկուսարանում: Իր հերթին, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ նա մահացել է խոշտանգումների հետեւանքով:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս