Ով է ԱԺ ապրիլյան հարցերի ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի նիստի մանրամասները դուրս հանել. «ռազբորկա»՝ ԱԺ-ում
«Ժողովուրդը» գրում է. «Լրագրողական նյութերից, հրապարակված ինֆորմացիաներից պաշտպանվելու իշխանական բնազդը, իհարկե, հասկանալի է: Բոլոր երկրների բոլոր իշխանություններին է դա հատուկ: Բայց գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ այնպես «ծանր են տանում» իրենց գործունեության մանրամասների հրապարակումը, որ տարակուսանք է առաջացնում՝ այդ ինչ թաքուն գործեր են անում, որ հանրայնացումը այդքան վտանգավոր են համարում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 11-ին գրել էր, որ ԱԺ ապրիլյան հարցերի ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին, որը եղել է Ապրիլյան պատերազմի մասնակից և հրավիրվել է որոշակի մանրամասներ հայտնելու: «Ժողովուրդ» օրաթերթը այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ հրապարակել էր, ինչը, պարզվում է, հանձնաժողովի անդամներին անասելի զայրացրել է:
Երեկ՝ ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին հյուրընկալելուց առաջ, հանձնաժողովի անդամները ներս են հրավիրել պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին և երես առ երես «հարցաքննել», թե արդյոք նա՞ է «Ժողովուրդ» օրաթերթին նիստի մանրամասները պատմել: Սա տարօրինակ է այնքանով, որ ՀՀ պատգամավորները, որոնք հանրային գործիչներ են, վախենում են իրենց գործունեության հանրայնացումից: Իսկ մենք դա շարունակելու ենք անել: Հաշտվեք իրողությունների հետ. դուք հաշվետու եք հասարակությանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)