Սանասարյանի կողմից վրաերթի ենթարկված երեխան դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել
Սեպտեմբերի 12-ին Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) վրաերթի ենթարկված 9–ամյա երեխան այսօր՝ հոկտեմբերի 17–ին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց երեխայի մոր փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Վերջինիս խոսքով՝ փորձաքննության պատասխանը կստանան 10-15 օրվա ընթացքում, ինչից հետո պարզ կլինի դեպքի կապակցությամբ քրեական գործ կհարուցվի, թե՞ ոչ։
Նշենք, որ երեխայի մայրը հոկտեմբերի 15–ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին Կիևյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել է նաեւ Դավիթ Սանասարյանը և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկների հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք:
Դավիթ Սանասարյանը նախ հերքել է իր մասնակցությունը վրաերթին՝ այն անվանելով «հերթական շառը», սակայն այն բանից հետո, երբ Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ 9–ամյա երեխան և նրա մայրը մանրամասներ են հայտնում դեպքի մասին, Սանասարյանն ըստ էության չթաքցրեց, որ կապ է ունեցել կատարվածի հետ։
Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ երեխայի մայրն իրենից 300.000 դրամ փող է ցանկացել շորթել, ինչի կապակցությամբ ինքը հաղորդում է ներկայացրել։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)