«Զոն նայողը» դատական հայց է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի դեմ
«Ժողովուրդը» գրում է. «Բազմաթիվ խարդախությունների համար դատապարտված, դատարանից փախուստի դիմած, «Արմավիր» ՔԿՀ-ում «զոն նայող» և դեռ ավելին՝ ըստ քրեակատարողական հիմնարկում տարածված լուրերի՝ արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ-ին:
Վերջինս պահանջում է, որ դատարանը ՔԿՀ ղեկավարության 14.03.2017 թ. կայացված միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչի:
Նշենք, որ այս տարի մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:
Պարզվում է՝ քրեակատարողական այս հիմնարկի կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, հետո պայմանավորվել, հանդիպել են, այնուհետև խաբեությամբ հափշտակել են գույքը:
Նշենք, որ դատապարտյալի հայրը՝ Ա.Դանիելյանն էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա է. աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)