Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն Հայց Եվրոպական Միության դատարանում Հայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ Դուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակը Հայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում «Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնեն

Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլելՍտորագրահավաք՝ եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով
Մամուլ

«Այստեղ բոլորին հանում են, անվանում հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում». Նորատ Տեր-Գրիգորյանց

«168 ժամ» թերթը գրում է. «Ես այն ժամանակ երկու պայման էի առաջադրել: Ասել էի, որ չեմ ցանկանում մասնակցել քաղաքականության, որը դատապարտում է գեներալներին, հրամանատարներին, սպաներին, որոնք իբրև թե թույլ են տվել սխալներ: Բնականաբար, սխալներ ճակատում լինում են, բայց դրանք հանցավոր չէին, իրավիճակն է այդպիսին եղել:

Օրինակ՝ Հիտլերը հարձակվեց Սովետական Միության վրա, մինչև անգամ Մոսկվա հասավ, ի՞նչ՝ պետք էր բոլորին վերացնեին՝ Ստալինի գլխավորությա՞մբ: Կենտրոնացան ու ետ մղեցին:

Ապրիլյանի դեպքում Ադրբեջանը դեպի առաջնագիծ էր տեղաշարժել իր ԶՈՒ 20 տոկոսը, իսկ նրանց առջև կանգնած են եղել առաջնագծի դիրքապահները, որոնք հերոսաբար կռվել են: Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել: Ի՞նչ են այնտեղ փնտրում: Եթե մարդը դավաճանում է, նրան դատում են, եթե մարդը պատերազմում է, նա ավելի քիչ ուժ ունի, քան հակառակորդը, նրան չեն դատում, այլ աջակցում են, ուժ են տալիս, հնարավորություններ: Իսկ մեր տրամաբանությունն այլասերված է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին իր հնարավոր մասնակցության մասին հարցին:

Նա նշել է, որ պետք է շատ լուրջ վերաբերվել այդ հարցերին, հայրենասիրաբար, հարգելով բոլոր ղեկավարներին, հրամանատարներին, սպաներին, որոնք այդ ժամանակ ենթարկվել են կրակահերթերի, վիրավորվել են, զոհվել են, և այլն:

«Այդ հրամանատարների գլխավորությամբ մեր հրաշք զինվորները հետ են մղել հսկայական ուժ, նրանց պետք է գովել և շնորհավորել: Այո, թերություններ եղել են, ենթակա են վերացման: Ռազմական գործում նման տրամաբանություն պետք է լինի: Իսկ այստեղ այլ է՝ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ»,- ասել է նա:

Նաև հավելել է. «Ես ուշադրությամբ եմ հետևում իրավիճակին Ղարաբաղի շուրջ: Ղարաբաղում մշտապես կա հակառակորդի կողմից ագրեսիայի ռիսկ: Հենց այդ պատճառով մեր զինված ուժերը պետք է զբաղվեն ռազմական քաղաքական պատրաստվածությամբ՝ կատարելագործելով սեփական գիտելիքները, փորձը, վարժանքներ պետք է իրականացվեն: Երբ հակառակորդն է զորավարժություն սկսում, մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ դրանք կարող են հանկարծակի վերաճել ռազմական գործողությունների: Կարող է մի կողմից՝ կրակեն, մյուսից՝ հարձակվեն:

Պետք է վարել խաղաղ բանակցություններ և հասցնել մինչև վերջ: Ապացուցելով, որ Ղարաբաղը մեր հողն է, ոչ թե պարզապես այնպիսի հայտարարություններով, ինչպես պարոն Փաշինյանը, երբ ասում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ Ալիևը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»: Հիմարություն են խոսում, պետք է շատ ուշադիր լինել, վարել բանակցություններ և ապացուցել, որ Ղարաբաղը 21 թվականին տվել են Ադրբեջանին, պետք է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ, որպեսզի այդ պայմանագիրը չեղարկվի, քանի որ ՌԴ-ն հանդիսանում է ԽՍՀՄ իրավահաջորդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում