Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն Հայց Եվրոպական Միության դատարանում Հայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ Դուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակը Հայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում «Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի.

Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
Քաղաքականություն

«Երկիր-«Հայկական ժամանակ»

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հոդված է հրապարակել «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: Դեսպան Մինասյանի հեղինակային հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց կրճատումների:

«Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որեւէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի եւ պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին։


Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ու խոսքը դասական մամուլի մասին չէ, խոսքը հենց դեղին մամուլի մասին է: Նրա կառավարչական ոճում եւ սկզբունքներում ոչինչ չի փոխվել։ Պարզապես խմբագրության միկրոմիջավայրը տեղափոխել է ավելի մեծ աշխարհագրությամբ տարածք։ Եվ հիմա բոլորս ապրում ենք «Հայկական ժամանակ» երկրում, որն ունի 24 ժամվա ռիթմ ու հիշողություն։ Ճիշտ այնքան, որքան թերթի մեկ համարից մինչեւ մյուսը։ Հասարակությունն էլ բաժանվել է 3 մասի` լրագրողների, ընթերցողների եւ նրանց, ովքեր թերթ չեն կարդում:

Ինչպես թերթի խմբագիր եղած ժամանակ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում եւ չի պատրաստվում ո՛չ պատասխանատվություն վերցնել, ո՛չ էլ պատասխանատվություն կիսել։ Նրա գերխնդիրն է՝ պոպուլյար եւ պոպուլիստական արարքների մատակարարումը (նկատեք՝ ոչ որոշումների)։ Բայց դրաման այստեղ չի վերջանում. խնդիրն այն է, որ 24-ժամյա թերթային տրամաբանությամբ եւ տրամադրությամբ ապրում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ ՀՀ քաղաքացիների զգալի մասը, ովքեր նույնպես Փաշինյանի հետ միասին չեն կիսում պատասխանատվություն, ապրում են փաշինյանական միֆականացված աշխարհում, առավոտյան կարդում են փաշինյանական բովանդակությունը, կողմնորոշվում՝ ում գովել, ում հայհոյել։ Այդպես մինչեւ հաջորդ առավոտ։ Եվ այստեղ որեւէ կապ չունի, որ նախորդ համարի հերոսը նոր համարում հակահերոս է։ Դա է 24-ժամյա ռիթմի ամբողջ հմայքը։ Դու ամեն ինչ զրոյացնում ես ամեն առավոտ։ Եվ ամեն ինչ ու ամեն ոք ունի 24-ժամյա պիտանիության ժամկետ։ Հաջորդ առավոտյան ժամկետանց կդարձնես կամ կերկարաձգես։ Նայած նպատակահարմարության։

Փաշինյանը շարունակում է երկիրը կառավարել նույն օրակարգով, որտեղ յուրաքանչյուր օրը պետք է բաղկացած լինի մի քանի կարեւոր ինֆորմացիոն ժանրերից.

▪ Օրվա բացահայտում. պետք է լինի կոռումպացված որեւէ նախկին պաշտոնյայի ձերբակալություն՝ հափշտակված կամ թալանված հնարավորինս տպավորիչ գումարով։ Կարեւոր չէ՝ սուտ թե ճիշտ, կարեւոր չէ, որ հափշտակության փաստը կամ գումարի չափը կարող է չապացուցվել, որ կալանքը կարող է չհիմնավորվել, կարեւոր չէ՝ գումարը վերադարձվում է, թե ոչ, կամ՝ ինչ տարբերակներով ու որտեղ եւ ում է վերադարձվում։ Պետք է օրվա լրահոսում դա ապահովել եւ վերջ։

▪ Օրվա սելֆի. ամեն օր մեկի հետ. շաբաթ երեկոյան՝ Սերժ Թանկյանի, կիրակի՝ Քիմ Քարդաշյանի, երկուշաբթի՝ Ալեքսիս Օհանյանի, երեքշաբթի՝ գոնե Տիգրան Մանսուրյանի, եթե ուրիշ հետաքրքիր մարդ չկա։ Բայց սելֆին պարտադիր է, ու կարեւոր չէ, թե դրանից առաջ կամ հետո ինչ են խոսել, որքանով օգտակար էր երկրի ղեկավարի ծախսած ժամանակը, դրանից ինչ օգուտ երկրին։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

▪ Օրվա փառատոն. լրահոսը պետք է չդադարի հավաքների պակասից՝ օղու փառատոն, ընկույզի, կոշիկի, գինու, կենացի, ղավուրմայի, լավաշի, դրոնների, հարդ-դրայվերի եւ այլն։ Կարեւոր է, որ մարդիկ հավատան՝ երկրում շարժ կա։ Ու չպետք է խորանալ, թե արդյոք այդ փառատոներից հետո որեւէ պայմանագիր կնքվո՞ւմ է, արդյո՞ք դրանից հետո արտահանման նոր հեռանկարներ են բացվում, նոր ներդրողներ են գալիս, նոր աշխատատեղեր են բացվում։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

▪ Օրվա հերոս. այստեղ կա նրբություն։ «Հայկական ժամանակ» երկրում հերոսները մշտապես նույնն են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը: Բայց մշտական հերոսները պիտի ամեն օր «փոքր հերոսներ օծեն», որ անընդհատ ընդգծվի իրենց վեհությունը: Ու հրաշալի, պարզ ու աշխատասեր մարդիկ` մանր ձեռներեցներ, համեստ ագարակատերեր եւ ստարտափերներ, ակամա դառնում են օրվա «օծված» հերոսներ, որպեսզի վկայեն գերագույն հերոսների անմահությունը: Նրանք կարող են այդ կարգավիճակից օգտվել 24 ժամ։

▪ Օրվա թիվ. պետք է միշտ խոսել աճի մասին։ 10 տոկոսով աճել է զբոսաշրջության լեռնատիեզերական ենթաճյուղը։ Ու կարեւոր չէ, որ ընտրվում են երկու տարբեր ժամանակահատվածներ, սխալ մեթոդաբանություն կամ համատեքստից լրիվ հանված ցուցանիշներ։ Կարեւորը դրական ու տպավորիչ թիվն է, որպեսզի «Երկիր-ՀԺ»-ի քաղաքացիները հպարտությամբ միմյանց հետ կիսվեն առցանց հղումներով։

▪ Օրվա խոչընդոտ. միշտ պետք է հակահերոս կամ հակաերեւույթ, որը խանգարում է առաջընթացին։ «Մինչեւ չլինի նոր խորհրդարան, ներդրումներ չեն լինի»։ Եվ այդ տրամաբանությամբ՝ մինչեւ չլինեն նոր մարզպետներ, մինչեւ դատական համակարգը չփոխվի, մինչեւ Հրայր Թովմասյանը հրաժարական չտա։ Շուտով էլ` մինչեւ Ռուսաստանը չունենա նոր նախագահ: «Երկիր-ՀԺ»-ում արգելվում է տրամաբանություն փնտրել լավ ապրելու եւ վերը թվարկված երեւույթների միջեւ։ Դա կարեւոր չէ։ Կարեւորը 24-ժամյա խոչընդոտի իդենտիֆիկացումն ու հրապարակայնացումն են։

Ու հենց այս տրամաբանությամբ եւ 24-ժամյա շղթայով Նիկոլ Փաշինյանն այսօր ղեկավարում է երկիրը` առանց որեւէ ռացիոնալության եւ հետեւողականության։ Որովհետեւ, երբ նրան հիշեցնում են իր նախորդ օրվա, ամսվա կամ տարվա ասածն ու արածը, նա անկեղծ չի հասկանում, թե ինչու։ Չէ՞ որ նոր օր է սկսվել։ Երկիր «Հայկական ժամանակ»-ի նոր «համարն» է արդեն։

Հիմա մենք Ռուսաստանին ինչպե՞ս ենք վերաբերվում։ Օրը գիտի։ Պուտինին սրտատրոփ սպասում ենք, հետո վիրավորում՝ չդիմավորելով, հետո՝ կատաղում Ռուսաստանի դեսպանատան հանդիպման պատճառով, բայց օրն ավարտում ենք օդակայանում ջերմագին գրկախառնությամբ։ Բովանդակությո՞ւն` զրո: Եվ հաջորդ օրվա հարցը՝ հիմա մենք լա՞վ ենք Ռուսաստանի հետ, թե՞ վատ։ Արդեն կարեւոր չէ։ Սկսվել է նոր օր։ Եկել է նոր հյուր։

Երկիր-«Հայկական ժամանակի» ամենամեծ դրաման այն է, որ պետությունն իրականում չունի ոչ միայն ռազմավարություն, այլեւ նպատակ։ Մի բան է կոնստանտ. Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել «ՀԺ»-ի խմբագիր, հիմա՝ «Երկիր-ՀԺ»-ի վարչապետ։ Իսկ հետո ի՞նչ է լինելու երկրի հետ հարցին չկա պատասխան։

Ի դեպ, հետաքրքրական է, որ երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որեւէ հարց լուծել 24-ժամյա ցիկլի մեջ, ուրեմն դա իրեն հետաքրքիր չէ։ Նաեւ՝ «ընթերցողին»:

Ամուլսարի հարցում նա մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը։ Մի քանի անգամ։ Ու էլի՝ 24-ժամյա տրամաբանությամբ, տարբեր օրեր տարբեր բաներ է ասել՝ ըստ սոցիալական ցանցերի ընթացիկ արձագանքի: Ու մի հարցրեք՝ այսքանից հետո ի՞նչ եղավ Ամուլսարը։ Ոչինչ։ Եթե «Երկիր-ՀԺ»-ի լրահոսում չկա, ուրեմն այդպիսի խնդիր գոյություն չունի։ Մինչեւ չհայտնվի 24-ժամյա հաջորդ նոր ցիկլի մեջ։ Այդ ժամանակ կհրապարակվի նոր որոշում, կնշանակվի նոր մեղավոր, եւ կհայտարարվի նոր թիրախ՝ ըստ օրվա նպատակահարմարության։

Նիկոլ Փաշինյանը փորձեց 24-ժամյա ցիկլով լուծել Արցախի խնդիրը՝ մի քանի անգամ կրկնելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջը։ Եվ մի հարցրեք՝ hիմա Դուք պնդո՞ւմ եք Ստեփանակերտի մասնակցությունը, թե՞ ոչ։ Չէ՞ որ դա մեկ տարի առաջվա հայտարարություն էր։ Ի՞նչ կարեւոր է՝ ինչ էր պնդում։ Կարեւոր է, թե հիմա ինչ է ասում։ Ու եթե կա հակասություն, ուրեմն դուք եք սխալ հասկացել։

Կամ կարող է պնդել՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Լավ վերնագիր, լավ արձագանք, հանրահավաքի լավ կոչ։ Ի՞նչ կարեւոր են հետեւանքները։ Եթե ստիպված եղավ՝ վերջին էջում հերքում կտա։

Սա միայն Նիկոլ Փաշինյանի կառուցած երկիրը չէ։ Այսպիսի երկիր ունենալու համաձայնություն է պարտադրվել մարդկանց, որոնց էմոցիաները խաղարկելով ու նաեւ ուժով հրամցվել է 24-ժամյա ցիկլը։ Ու չի կարելի հարց տալ, թե ինչպես «հաց բերողին» կալանավորած, «Սասնա ծռերի» մեղավորությունն ապացուցած եւ ժամանակին կոռումպացվածի համարում ունեցող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ամենալավ դատախազն է։ Այս համարում այդպես է։ Գուցե առաջիկա շաբաթվա համար՝ նույնպես։

Երկիր-«Հայկական ժամանակում» չկա օրենք. կան գլխավոր խմբագիր-վարչապետի քաղաքական գիծ եւ օրվա որոշումներ։ Եթե կա օրենք, որ խանգարում է, պետք է փոխել։ Չպետք է լինի իրավական տրամաբանություն։ Համարո՞ւմ են, որ Մհեր Եղիազարյանը պիտի նստի` անգամ եթե մահանում է, ուրեմն մնացած ամեն ինչ կարեւոր չէ։ Համարո՞ւմ է, որ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, ուրեմն բոլոր սանիկները պետք է ձերբակալվեն: Համարո՞ւմ է, որ այսինչ որոշումը պետք է կայացնի դատարանը, ուրեմն հակառակ վճիռ կայացրած դատավորի վրա պիտի քրեական գործ բացվի:

Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել, ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու։ Կարեւոր է, թե այսօր ինչ է կատարվում։

Երկիր-«Հայկական ժամանակում» բոլոր պաշտոնյաները լրագրող են` դատախազը, նախարարը, մարզպետը։ Չէ՞ որ ամենահաջող նախարար է համարվում ամենաշատ լուսաբանում եւ ցանցային ուշադրություն ունեցողը։ Կառավարություն գոյություն չունի։ Այն սովորական խմբագրություն է, որը պետք է ապահովի մեկ մարդու ամբիցիաները, օրվա ծրագիրը եւ, իհարկե, երկրպագումը։

Այս ընթացքում սահուն ամրապնդվում է անհատի պաշտամունքը, երբ տպագրվում է ղեկավարի գիրքը, հետո այն բեմադրվում է, հետո նրա ձեռագրով բանաստեղծությունը դառնում է պաստառ, դրվում են արձաններ, թողարկվում գլխարկներ, ժամացույցներ, կոմիքսներ, օղիներ, իսկ ցանցային համայնքներում՝ օրհնվում են արգանդներ, երկրպագվում են սեռական օրգաններ։

Եվ ինչպես բոլոր դիկտատուրաների դեպքում է լինում, այն ստեղծվում է նոր աստծո շուրջ։ Այդ պատճառով բոլոր հին կրոնները վերացվում են։ Եվ հենց այդ հարցում է առաջին իսկ օրվանից խանգարում Հայ առաքելական եկեղեցին, իսկ շատ շուտով կխանգարեն նաեւ մնացած բոլորի հավատավորները։ Դրա պատճառով է, որ եկեղեցու դեմ հարձակումները չեն դադարում։ Եվ չեն դադարի երբեք, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Չկա դիկտատուրա, որը հիմքում չունի բանվորա-գյուղացիական շերտի եւ մտավորականության աջակցությունը։ Այսօր մեր մտավորականությունը ծափահարում է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ մեծ մասը վախենում է նրանից, մի մասն էլ հավատում է նրան, եւ փոքր մասն է, որ բացահայտ հակառակվում է։ Արդյունքում՝ արեւմտամետ առաջադեմները, բանվորա-գյուղացիները եւ մտավորականությունը ստեղծել են արեւելյան ավանդույթներով եւ արեւմտյան դիզայնով նոր փաշա։

Մեր նոր փաշան, ի դեպ, դասական դիկտատոր է, որը երբեք չի վախեցել արյունից։ Ինչպես մարտի 1-ին հրահրեց արյուն, այնպես էլ Իջեւանում հատուկջոկատայիններին մարդկանց իրենց տներում ջարդելու հրաման տվեց։ Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ արձագանքեց Իջեւանին, որ բոլորին ցույց տա իր ուժը։

Այս ամենը չափազանց օրինաչափ է։ Ե՛վ զարգացումներն են օրինաչափ, ե՛ւ սպասվող հետեւանքները։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որեւէ երկիր կամ առանձին սուբյեկտ։ Իր ամենամեծ թշնամին իրականությունն է։ Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ. բացվում են մարդկանց աչքերը:

Ու կտեսնեն մարդիկ, որ այս իշխանության օրոք ոչինչ չի կատարվել, ոչինչ չի փոխվել, ոչ մի կարեւոր խնդրի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Երկիրը 24-ժամյա կործանարար ցիկլով վատնել է ռեսուրսներ, վտանգել իր ֆիզիկական գոյությունը եւ լրջագույն խնդիրներ ստեղծել առաջիկա ոչ թե ամիսների, այլ տասնամյակների համար։

Ու կկանգնեն բոլորը: Որովհետեւ մարդիկ դառնում են քաղաքացի, ազգը՝ պետություն, երբ պայքարում են իրենց ներսում ձեւավորվող դիկտատուրայի դեմ։ Երբ հասկանում են, որ դիկտատուրան, նույնիսկ ամենալավը, չի կարող զարգացման, բարեկեցության եւ անվտանգության երաշխիք դառնալ, երբ հասկանում են, որ պոպուլիստը, որքան էլ համոզիչ թվա, միեւնույն է, խոսքից գործի երբեք չի անցնելու, եւ բացի լայքերից ու սելֆիներից, ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Ընդունակ է համաշխարհային առաջնորդներին նսեմացնել՝ հանուն մեկ միջազգային սելֆիի, ընդ որում՝ առանց իրեն այդ մեկ ինքնանկարի որեւէ հետեւանքի մասին հաշիվ տալու։

Երբ հետեւանքները կամաց-կամաց իրենց զգացնել տան, երբ մարդիկ տեսնեն պոպուլիզմի դիկտատուրան, այդժամ էլ կդառնան քաղաքացի ու կպայքարեն ժողովրդավարության համար։ Իսկ մինչ այդ՝ ամեն օր, առավոտյան 9-ին մեզ վիճակված է ապրել Երկիր-«Հայկական ժամանակում», որտեղ գլխավոր խմբագիր-վարչապետը, ըստ օրվա դեղին օրակարգի, պետք է որոշի՝ ում է ձերբակալում, ում է խայտառակ անում, ինչով է հպարտանալու եւ ում հետ է սելֆի անելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում