Նորօրյա բոլշևիզմն՝ իր պրոպագանդիստական պլակատներով
Արագացված տեմպերով վերադառնում ենք դեպի բոլշևիկյան ավտորիտարիզմի գիրկը, երբ Լենինի ու մյուս վոժդերի ցնդաբանություններով պաստառներ էին փակցվում ամենուր. ագիտացիան ու պրոպագանդան ամեն տեղ էր, ամեն ոք պիտի տեսներ ու լսեր իրենց վոժդերի «մտքերի գոհարները»:
Մի պահ, կարծես թե, այդ ամենը անցյալում էր մնացել, բայց ոչ, ո՞նց կլինի առանց հեղափոխական պաթոսի, մեր նորօրյա բոլշևիկները, այսինքն թավիշները, այդ հաճույքը մեզ չեն պարգևի, նրանք, բոլշևիկյան «հին ու բարի» ավանդութներին համահունչ, նորից պաստառներ են կպցնում ամենուր՝ իրենց վոժդ Նիկոլի «մտքի գոհարներից» զետեղելով այդ պաստառների վրա, ու թքած, որ այս երկիրը հազար ու մի պրոբլեմներ ունի, որոնց վրա անհապաղ գումարներ պիտի ծախսվեն, այլապես աղետը անխուսափելի է, կարևորը Նիկոլի ասածները մարդիկ կարդան, ու բյուջեից ավելի քան 100 հազար դոլոր հենց դրա վրա պիտի ծախսվի (բա հո ինչ-որ փլված մանկապարտեզ չէի՞ն վերանորոգի):
Ավտորիտարիզմի գարշահոտը պատել է մեր երկիրը, թավշյա հեղափոխականները ոչ միայն մարդկանց ազատ խոսքին են բռնանում, այլև մարդկանց ազատորեն մտածելն են արգելում, ստիպում են, որպեսզի մարդիկ սկսեն դատողություններ անել վերևից իջեցված հրահանգ-կատեգորիաներով: Ու եթե ինչ-որ մեկը բացատրի այդ երիտասարդ թրաշամանուկներին ու օրիորդներին, որ իրենց ստեղծած ռեժիմը ավելի բռնատիրական է, քան նախորդների ռեժիմն էր, միևնույնն է այդ ջահելները ոչինչ չեն հասկանա, քանի որ իրենք իրականում չգիտեն անգամ ռեժիմ բառի իմաստը, դրանք մերօրյա Շվոնդերներն ու Շարիկովներն են, ուղղակի ավելի կոկիկ հագուկապով ու ավելի խնամված արտաքինով, սական նույնքան դատարկ ու նույնքան խեղկատակ ներաշխարհով, որքան որ Բուլգակովի կերտած հանրահայտ կերպարների ներաշխարհն էր:
Փաստորեն Շարիկովները նորից իշխանության են եկել, ու նորից մարդկանց առանց այն էլ սուղ միջոցները վատնելով՝ իրենց պրոպագանդիստական զառանցանքներով հագեցած պաստառներ են փակցնում փողոցներում:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ Politeconomy.org


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)