Այսօրվա իշխանությունը ապազգային քաղաքականությամբ դաշտ ստեղծեց Ալիեւի գռեհիկ հայտարարության համար. Գեւորգ Գեւորգյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող եմ բնորոշել որպես ռազմական գործողությունների վերսկսման նախաբան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը։
«Իրականում այսօրվա ՀՀ իշխանությունը 1.5 տարի վարած ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեց նույն Ալիեւի եւ Ադրբեջանի ժողովրդի համար գռեհիկ եւ մարտական կոչերով հանդես գալու համար։
Եթե ռազմական գործողություններ սկսեն, ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպես ենք հետ շպրտելու հակառակորդին այս ապազգային քաղաքականության պայմաններում»,–նշեց նա։
Գեւորգ Գեւորգյանը շեշտում է՝ բանակին անհրաժեշտ է ամուր թիկունք. «Փառք ու պատիվ մեր հաղթանակած բանակին, բայց առաջնագիծը առանց ամուր թիկունքի, պառակտված ժողովրդով, թունավորված հասարակությամբ, քայլարածներով ու քայլչարածներով շատ վտանգավոր է։
Եթե հակառակորդը ռազմական գործողություններով կարողանա իր նպատակին ինչ–որ չափով հասնել, ապա դա այս կառավարության ապազգային քաղաքականության հետեւանքով է լինելու։ Ու հարկավոր չէ 2016-ի ապրիլի մասին խոսել, 800 հա մասին խոսել, մենք պետք է այդ ամենը մեզանից հետ մղենք եւ սթափ գնահատենք եւ հասկանանք՝ ինչ վտանգի առաջ ենք կանգնած»։
Անդրադառնալով Նժդեհի մասին Ալիեւի խոսքը եւ դրան Նիկոլ Փաշինյանի արձագանքին, Գեւորգ Գեւորգյանն ասաց. «Հերոսներին, արցախյան ազատամարտի լեգենդներին վարկաբեկելով՝ Նժդեհի մասին խոսելը ներկայիս իշխանության կողմից անհեթություն է։
Երբ իրենց հերոսները քայլածներն են ու պառկածները, երբ 4 կողմը թշնամություն ենք տեսնում, խոսել Նժդեհի մասին պոպուլիստական է։
Եթե Նիկոլ Փաշինյանը արձագանք չտար, գար Հայաստան, ինչ էին անելու իր հետ, ինքն էլ կարողանում է խոսել, ժամանակ ձգել»։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)