Ռոբերտ Քոչարյանը կհաղթահարի նաեւ այս փորձությունը
Հայաստանում հաստատված մթնոլորտն այնպիսին է, որ անհեթեթ մտքերի պակաս չի զգացվում: Որքան թանձրանում է այս վտանգավոր մթնոլորտը, այնքան ավելանում են անհեթեթությունները եւ նոր բնագծեր նվաճում:
Այսպես, կան մարդիկ, որոնց մտքով անցնում է, որ Հհ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող էր վիրահատվել միայն նրա համար, որ դատը մի քանի օրով հետաձգեն: Սա դեռ քիչ չէ, դեռ իրենց թույլ են տալիս այս մասին բարձրաձայնել:
Եւ հիմա ստիպված պետք է այսպես մտածողներին, այս անհեթեթությանը հավատացողներին հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքի հետ իննսունականների առաջին կեսին՝ թշնամու մշտական գնդկաոծությկան եւ հրթիռակոծությկան պայմաններում գտնվում էր Արցախում, գտնվում էր իրադարձությունների կիզակետում:
Դատը մի քանի օրով հետաձգելու համար վիրահատվելու պատրաստ մարդը հաստատ տարբերակ կգտներ ընտանիքի հետ Ռուսաստանում կամ Հունաստանում հայտնվելու համար:
Ռոբերտ Քոչարյանն իր ընկերների հետ դիմակայել է սովետական ՕՄՕՆ-ին եւ ադրբեջանական ստորաբաժանումներին, դիմակայել է, երբ գիտակցել է, որ ուժերն անհավասար են:
ՀՀ երկրորդ նախագահն ու իր ընկերները, զինակիցները խրամատներում, ամենավտանգավոր դիրքերում հազար ու մի գործողություն են իրականացրել, որ Երեւանում եւ Գյումրիում, Սիսիանում ու Իջեւանում, Վանաձորում ու Արարատում երեխաները դպրոց գնան, ուսանողները՝ համալսարան:
Հիմա համակարգչի հետեւում հերոսացողներն իրենց թույլ են տալիս ամենավերջին անհեթեթոսւթյունները դուրս տան, որոնք հավանաբար չեն հասկանում կամ մինչեւ վերջ չեն գիտակցում, թե ինչ հզոր կամքի տեր մարդու հետ գործ ունեն:
Ռոբերտ Քոչարյանը, որը չի վախեցել, չի երկնչել դիմակայել քանակով եւ նյութական մատակարարմամբ հայկական ուժերին բազմակի անգամ գերազանցող թշնամուն, հաստատ չի սարսափում իրեն ապօրինաբար ազատության մեջ պահողներից եւ չի վիրահատվի միայն նրա համար, որ դատը մի քանի օրով հետաձգի:
Ի վերջո մի մոռացեք, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի առաջին նախագահն է եւ ՀՀ երկրորդ նախագահը: Նա հաղթահարելու է նաեւ այս փորձությունը եւ դրանից դուրս է գալու ավելի ուժեղացած:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)