Երեւանի բնակարաններից մեկից կատարվել է մոտ 111 մլն դրամի գողություն
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև նույն օրը 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Մելքումով փողոցի բնակարաններից մեկը և պահարանի վերնամասից գաղտնի հափշտակել ճամպրուկ, որում եղել են գումար և ոսկյա զարդեր՝ ընդհանուր առմամբ պատճառելով 110.906.405 ՀՀ դրամ գումարի վնաս:
Դեպքի առթիվ 03.07.2019թ.-ին ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրին հարակից տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած անձը:
Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Փաշիկ Ալավերդյան․ Սա ամենամեծ հարվածն է մեր պետությանը, հայկական ծանրամարտին
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...