Վարչապետի տիկնոջ վարսավիրին ազատել են աշխատանքից. անակնկալ ու կոշտ
«Հրապարակ». թերթը գրում է. «Առաջին տիկին Աննա Հակոբյանի վարսավիր, բայց թղթերով՝ օգնական Սոֆյա Նավասարդյանը, որը Ֆեյսբուքում Խուդոյան ազգանունով է գրանցված, արդեն մի քանի ամիս է՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա գործը կառավարությունում վարչապետի տիկնոջ, երբեմն էլ՝ վարչապետի անձնական «սթայլով» զբաղվելն էր։
Եվ որպեսզի Աննա Հակոբյանը մշտապես խնամված տեսք ունենա, նա իր անձնական վարսահարդար-ոճաբանին տանում էր հետը օտարերկրյա այցերի, ինչն էլ մամուլում քննարկման առիթ էր դառնում։ Ու որպեսզի վարսավիր Սոֆյայի՝ պաշտոնական այցերին մեկնելն օրենքով հիմնավորված լիներ, ֆորմալ նշանակեցին վարչապետի «օգնական»՝ դրանով լեգիտիմացնելով վարչապետի վոյաժներին նրա մասնակցությունը։
Օրերս տեղեկացանք, որ Սոֆյային ազատել են աշխատանքից, ընդ որում՝ բավականին անակնկալ եւ կոշտ ձեւով։ Մեզ ասացին, որ դժգոհ են եղել նրա աշխատանքից, համարել են, որ նա է մեղավոր, որ վարչապետի տիկնոջ հագուկապն ու ոճը պարբերաբար քննարկման առարկա են դառնում, եւ նրան նոր ոճաբանով են փոխարինել։
Թեպետ մեկ այլ աղբյուր էլ պնդեց, որ Սոֆյան ինքնակամ է դուրս եկել՝ որոշել է իր սեփական «սալոնը» բացել։ Փորձեցինք լուրը ճշտել Աննա Հակոբյանի գրասենյակից։ Վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն ասաց, որ Սոֆյան օգոստոսին է ազատվել աշխատանքից՝ իր դիմումի համաձայն։ Ապա հիշեցրեց, որ Սոֆյան կառավարության արարողակարգի բաժնում էր գրանցված, ուստի առաջարկեց դիմել կառավարություն։ Այստեղից, սակայն, մեզնից գրավոր հարցում պահանջեցին՝ այս պարզ հարցին պատասխանելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)