Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն Հայց Եվրոպական Միության դատարանում Հայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ Դուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակը Հայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում «Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի.

Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել

Արվեստ և գրաքննադատություն

Անի Փաշայանը գրաքննադատ է,գրականագետ։ Բայց ոչ թե իր աշխատասենյակում գրասեղանին հակված ընթերցող և ուսումնասիրող, այլ ակտիվ գրական գործիչ:Նա իր հեղինակային ռադիոհաղորդաշարերի, կազմակերպած ընթերցումների, հոդվածների և ուսումնասիրությունների միջոցով բացահայտում է նոր, երիտասարդ գրողներին, կապող օղակ ստեղծում ընթերցողի և գրողի միջև։ Գրականությունը իր ժամանակի արտացոլանքն է։ Եթե ուզում ես ավելի օբյեկտիվ ու խորքային ճանաչել քո ժամանակը, պիտի կարդաս ժամանակակից գրականություն։ Իսկ թե ի՛նչ կարդալ բառերի, տեքստերի, գրքերի հրատարակչական ու համացանցային այս քաոսում, ուղղորդում է գրաքննադատը։

Արվեստ և գրաքննադատություն

Որպես երաժիշտ (սովորել և ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական ուսումնարանի դաշնամուրային բաժինը)` նա հրաշալի է զգումխոսքի երաժշտականությունն ու ռիթմը. առանց դրա լավ գրականություն չի ստեղծվի։ Գրականությունը Անի Փաշայանի համար արվեստին մոտ լինելու հնարավորություն է, արվեստի տարբեր ճյուղերը գրականության պրիզմայով ներկայացնելու միջոց։ Այդ մոտեցումն իր գիտական հիմնավորումը ստացավ «Աղասի Այվազյանի արձակի արվեստը» գիտական ատենախոսության վերջին գլխում, որը հենց այդպիսի մոիջդիսցիպլինար ուղղվածություն ունի։2007-ին ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գիտական ատենախոսությունը պաշտպանելուց և բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալուց հետո Անի Փաշայանն իր ակտիվ գործունեությամբ եկավ լրացնելու այն բացը, որ կար ժամանակակից գրականագիտական ու քննադատական ոլորտում։ Գրականագետը տեսնում էր, որ «Անկախացումից հետո մեր մշակույթը սկսել էր օր օրի բարգավաճել, ուժեղանալ։

Արձակում ու պոեզիայում նոր հետաքրքիր հոսք էր սկսվել, դա հենց ազատության զգացումն էր, որ ողողելէր գրողների երևակայությունն ու միտքը, նրանք ստեղծագործում էին էլ ավելի մեծ թափով, բոլոր այն գաղափարները, որոնք բողբոջել էին 1960-ականներին, ծաղկեցին, նորացան, թարմացան, ավելի բոցավառվեցին1990-ականներին և շարունակվում են առայսօր։»։ Կար նոր ժամանակների խոսքը, բայց չկար այն կազմակերպող, համակարգող գրականագիտական-քննադատական նոր ուժը։ Անի Փաշայանը որոշեց լրացնել այդ բացը։ Նա դարձավ հայ ժամանակակից գրական գործընթացի ակտիվ մասնակիցը, նպաստեցնոր գրողների առաջխաղացմանը։

Վատն է այն գրաքննադատը, ով չի բացահայտել գոնե մեկ գրողի. Վ.Բելինսկի

Գրաքննադատները համաշխարհային ու հայրենական գրականություն ուսումնասիրած փորձագետներ են, ովքեր գրական խոսքում լավն ու վատըզգում ու տարորոշում են անմիջապես, ձևավորում ընթերցողական ճաշակ ու կարծիք այս կամ այն նոր գրողի ու ստեղծագործության մասին, իրենց ելույթներով, հոդվածներով փորձում են պահպանել ու մեծացնել հասարակության հետաքրքրությունը նոր գրքերի ու գրողների հանդեպ։ Անի Փաշայանի բազմաթիվ հրապարակումները տպագիր և էլեկտրոնային բազմաթիվ պարբերականներում նվիրված են ժամանակակից հայ գրողներին. և՛ նրանց, ովքեր իրենց առաջին քայլերն են անում դեպի գրական աշխարհ, և՛ նրանց, ովքեր ունեն ավելի փորձառու գրիչ։ Նրա Leges artis (լատ.՝ արվեստիկանոններով) սյունակը «Գրական թերթում», հաղորդաշարերը «Երկուսը՝ հեղինակ որոնելիս»(«Նոյյան տապան»), «Գրական ընտրանի» (2015-2019 թթ.՝«Վեմ» ռադիոկայան) ժամանակակից հայ գրականության մասին են, հյուրերը՝ ժամանակակից գրողներ, որոնք հնարավորություն են ստանում արտահայտվել, ներկայանալ ընթերցողին: «Ընտրել եմ մի քանի տասնյակ գրողների` արձակագիրների, դրամատուրգների, բանաստեղծների, էսսեիստների այնպիսի մի շրջանակ, որոնք լավ չեն որոնվում, բայց տաղանդավոր են և ուշադրության արժանի:

Այդպես նրանք հանրությանը ներկայանալու, ճանաչվելու հնարավորություն են ստանում»։ Անի Փաշայանըայդ գրողներից շատերի ժողովածուների խմբագիրն է, առաջաբանների հեղինակը։Նա բացահայտում ու ավելի ճանաչելի է դարձնում Բենիկ Ստեփանյանի, Նարինե Ավագյանի, Վահան Զանոյեանի, Մարգարիտա Վարդանյանի,Ժաննա Ղոչիկյանի, Կարինե Ռաֆայելյանի,Աննե Մարիի, Աշոտ Հովսեփյանի, Նաիրա Փիրումյանի, Ռուզան Ասատրյանի և ուրիշների ստեղծագործությունները, շարունակում վերլուծել հայտնի ժամանակակիցներին՝ Ալիս Հովհաննիսյան, Նանե, Անուշ Ասլիբեկյան, Նոնա Պողոսյան, Գոհար Գալստյան, Արամ Պաչյան։Ու էլի շարունակում են հայտնվել նոր ստեղծագործողներ, որոնք դիմում են Անի Փաշայանին, ուզում լսել նրա մասնագիտական կարծիքը, վստահում նրան իրենց գրքերի մասին գրախոսականներ գրելու գործը։

«Գրականության զարգացման մեջ կան տեղատվություններ ու մակընթացություններ, կա ինքնին անընդհատ ստեղծագործական գործընթաց։ Այսինքն՝ մենք հենց հիմա այստեղ նստած զրուցում ենք, ու հենց այս պահին ինչ-որ տեղինչ-որ բան է գրվում: Գրողը չի սպասում՝ իրեն կսիրեն, չեն սիրի, կընդունեն, թե ոչ:Նա գրում է, ստեղծագործում։ Բայց ուշադրության արժանի են բոլորը։ Գրաքննադատների միջոցով նա ներկայանում է հասարակությանը, ով ինչպես կընդունի, անհատական է»։

Ուսումնասիրելով գրականությունը՝ ճանաչում ենք աշխարհը

«Գրականությունն ուղիղ կապ ունի հասարակության մտավոր էներգիայի և քաղաքական իրավիճակների հետ և անմիջապես արձագանքում է դրանց։ Հիշենք՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը, քա՜նի ստեղծագործություններ նվիրվեցին իրենց կյանքը հայրենիքին նվիրած տղաներին։ Փոխվում են կյանքը, ապրելակերպը, ընտանեկան պատկերացումները, ու այդ ամենը նույնպես արտացոլվում է գրականություններում։

Գրականությունը դարձել է ավելի բաց ու ազատ, այնպիսի գրողներ, ինչպիսիք են Արփի Ոսկանյանը,Նառա Վարդանյանը,ազատ մտածողության գրականություն են ստեղծում, պետք չէ պախարակել։ Կարևորը, լավ են գրում:Նրանք իրենց ժամանակների և ինքնատիպ մտածողության կրողներեն։ Օրինակ՝ մեկ ուրիշ գրող՝ Նաիրա Փիրումյան, կրկին թարմ անուն է, նա էլ մարդկային դժբախտության, ցավի արձակագիր է»,-նորօրյա գրական տրամադրություններն է ներկայացնում Անի Փաշայանը։ Ժամանակակից գրողներիստեղծագործության շնորհիվ՝ մարդն ավելի ծավալուն ու օբյեկտիվ է տեսնում ժամանակակից աշխարհը։ Առանց լավ ժամանակակից գրականության մարդիկ պարզապես կկաղապարվեն իրենց առօրյա հոգսերում ու գործերում։ Անի Փաշայանը ժամանակակից հայ գրականությունումնորագույն գրողների ճանաչման ու հանրայնացման ուղիներ է փնտրում՝ օգտագործելով տպագիր և էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի բոլոր հնարավոր միջոցները. «Մանրամասն վերլուծում եմ յուրաքանչյուր ստեղծագործություն, որ ինձ վստահվում է, գրում եմ առաջաբաններ, ինչը հաճախգրատպության ժամանակ անտեսվում է տարբեր պատճառներով: Այնինչ, բոլոր գրքերը, որոնք մեծ ճանաչում են ունեցել, լավ առաջաբաններ են ունեցել։ Օրինակ՝ հիշենք ամերիկացի ԷզրաՓաունդին՝ հայտնի տեսաբանինևքննադատին, որը մեծ դեր խաղաց անգլալեզու մոդեռնիստական գրականության զարգացման գործում։ Նա առաջաբաններ էր գրում, ստեղծումալմանախներ, խմբագրում, տպագրում վերլուծություններ, ընթերցումներ կազմակերպում։ Գրականագետի և քննադատի խնդիրը հենց դա է՝ մանրամասն ներկայացնել արվեստագետին,նրա կերպարը, նրա մտքերն ու գաղափարները։ Դա ես անում եմ ինչպես իմ առաջաբաններով, հոդվածներով, այնպես էլ հաղորդաշարերով, հարցազրույցներով, որտեղ թողնում եմ, որ իրենք խոսեն իրենց մասին, արտահայտվեն, բացահայտվեն ընթերցողների համար»։

Գրականությունը մարդու չափանիշն է, գուցե, մարդ լինելու։ Առանց գրականության մարդը անասուն է դառնում. Աղասի Այվազյան

Անի Փաշայանը որպես գրականագետ ու գրաքննադատ թրծվեց Աղասի Այվազյանի ստեղծագործությունների վերլուծության և ուսումնասիրության քուրայում։ 1999 թ. Գրականության ինստիուտում ատենախոսության թեմայի՝ «Աղասի Այվազյանի արձակի արվեստը» հաստատումով բացվեց Անի Փաշայանի այվազյանական գրի առաջին էջը։ Ատենախոսություն, Աղասի Այվազյանի ստեղծագործության տարբեր կողմերը վերլուծող հոդվածներ, «Այվազյանական ընթերցումներ», Այվազյանական դրամատուրգիական փառատոններ... Անի Փաշայանի շնորհիվ հայ ընթերցողը բացահայտեց Աղասի Այվազյանի ստեղծագործության բազմակողմանիությունն ու խորությունը. «Աղասի Այվազյանը փակ անուն էր, ու ես փորձեցի բացահայտել նրան։ Ասպարեզում միայն մեկուսումնասիրություն կար, որը հեղինակել էր Համո Մաթևոսյանը։

Նա առաջին հետազոտողն է եղել, բայց դա միայն մուտք էր Աղասի Այվազյանի աշխարհ։Աղասի Այվազյանին ավելի խորքային ներկայացնելու, նրա ստեղծագործությունների բազմաբովանդակ կեղևը բացահայտելու առաջին փորձը ես արեցի։ Ամեն ինչ սկսվեց 1999 թ., երբ ատենախոսության թեմայի ընտրության հարցի առաջ էի կագնել։ Խորհրդակցեցի իմ դասախոս, գրականագետ Աբգար Ափինյանի հետ, որն այն ժամանակ գրողների միության առաջին քարտուղարն էր, ընտրեցինք 4 գրող՝ Գուրգեն Մահարի, Խաչիկ Դաշտենց, Մուշեղ Գալշոյան, Աղասի Այվազյան, բայց գրականության ինստիտուտը ինձ հնարավորություն տվեց ընտրել միայն Աղասի Այվազյանին։ Ես ցնծում էի. կատարվեց իմ ամենամեծ ցանկությունը, ես «տերը» դարձա միմեծաշխարհի բացահայտման: Աղասի Այվազյանի հետ ջերմ բարեկամներ դարձանք, նրան տեսա ուրախ և տխուր պահերին, հիվանդ ու դեղեր ընդունելիս, ես չկարողացա հոգ տանել նրա առողջության մասին, բայց ինձ վիճակված էր հոգ տանել նրա գրական ժառանգությանը։ Դա արել ու անում եմ սրբորեն։ Գրեցի հոդվածներ, կազմակերպեցի ընթերցումներ, դրամատուրգիական փառատոններ, բայց իմամենամեծ հաղթանակը եղավ այս տարի, երբ վերջապես նրա անունով ֆեյսբուքյան էջ բացեցի, այն ունի մոտ 100 մասնակից, որոնք էջում տեղադրում են Աղասի Այվազյանի ստեղծագործություններից, խոհերից, հուշերից»։ Հետևորդները կավելանան, այն կտարածվի՝ համոզված է Անի Փաշայանը,որովհետև մարդիկ հոգևոր սով են զգում, որովհետև այվազյանական գիրը սովորեցնում է երջանիկ լինել և մենակ չմնալ, սիրել հայրենիքը, վերադառնալ հայրենիք, ցույց է տալիս մարդկային բնազդներն ու կրքերը, մարդու հայացքն ուղղորդում դեպի համամարդկային արժեքներ ստեղծած արվեստագետները, որոնց Այվազյանը ներկայացնում է համակարգի՝ Մեծ մարմնի մեջ:

Մեծ լսարանների գրաքննադատը

Այսօրվա նյութական ու վիրտուալ աշխարհումմարդը հոգևոր քաղց է զգում։ Նա էսթետիկ բավարարության, գեղեցիկը տեսնելու, լսելու և զգալու կարիք է ունենում։ Ու որքան էլ մեր օրերում զարմանալի թվա,ժամանակակից գրողներին նվիրված գրական ընթերցումները, որոնք կազմակերպում է Անի Փաշայանը, անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։ Բայց նորարար գրականագետը որոշել է գնալ թատրոնի ճանապարհով, գեղարվեստական պատկերները ավելի վառ ու տպավորիչ դարձնել թատերական բեմադրություններով՝ միախառնելով ընթերցումն ու խաղը։ Այդ ընթերցումները միշտ սպասված են, հատկապես երիտասարդների մեջ։ Երիտասարդությունը բաց չի թողնում ոչ մի լավ գիրք, լավ ներկայացում ու ֆիլմ, ասում է Անի Փաշայանը։ Նա դասավանդում է 1995 թվականիցև ուսանողներին համարում է հասարակական կյանքի կարևոր կենտրոն. «Այն օրը, երբ ես մտա լսարան, լրիվ ուրիշ զգեստ հագա, զգեստավորվեցի, հոգեպես պատրաստվեցի ինչպես եկեղեցի մտնելիս։ Այստեղ ես միջնորդ եմ, որի միջոցով ուսանողըհաղորդակցվում է տիեզերական գիտելիքների հետ: Ընթերցողը, ուսանողը այնպիսի տարածքներ է ուզում, որտեղ կտեսնի իրեն: Եսգրականության մեջ ցույց եմ տվել նրանց այդ տարածքները։ Ես գրականության, արվեստի, գեղեցիկի սերմեր եմ նետում նրանց հոգու մեջ։ Այդ սերմերը, ինչպես վիտամիններն են անտեսանելի ու աննկատ ամրացնում մարմինը, նույնքան աննկատ կամրացնեն նրանց հոգիները, բարու և գեղեցիկի ձգտման ծիլեր կտան:

Գրականությունը զվարճանք չէ, ժամանց չէ, խրատաբանություն ու տվյալների շտեմարան չէ։ Գրականությունը սրտի զրույց է սրտի հետ։

Գրաքննադատը միշտ դիմում է ընթերցողին։ Բայց ընթերցողից բացի նա մեկ այլ հասցեատեր էլ ունի՝ գրողը։ Ընդհանրապես, քննադատություն ասելով նախևառաջ հասկանում ենք գրողի սխալների, թույլ կողմերի հայտնաբերում։ Բայց իրականում դա չէ լավ գրաքննադատի խնդիրը։ Նա ձգտում է հնարավորինս լիարժեք ներկայացնել հեղինակի միտքը, օգնել նրան՝ շտկելու թույլ կողմերը, նպաստել գրողի տաղանդի զարգացմանը։

Անի Փաշայանը շատ գրողների է օգնել գրքի խմբագրման, շնորհանդեսների կազմակերպման մեջ։Շնորհանդեսը նա համարում է ծիսական արարողակարգ, տոն, որտեղ նշվում է տվյալ գրքի ծնունդը, և այդ ծնունդին պետք է պատրաստվել ամենայն պատասխանատվությամբ. «Ես կողմեմ, որ ստեղծվի այն ինստիտուտը, որ գրողը և գրականագետը նախ քննարկումներ ունենան ապագա գրքի շուրջ, քննադատը իր դիտողությունները ներկայացնի, շտկվեն, մաքրվեն վրիպակներն ու սխալները, հեղինակը նորից աշխատի ստեղծագործության վրա, հետո միայն հանձնիտպագրության։ Այսինքն, միասինպատրաստեն գրքի ծնունդը, ինչ հրաշալի կլինի։ Մի բան է գիրք տպելը, մի բան է՝ ով է կարդալու այդ գիրքը: Դրա համար պետք է գիտակցել՝ ամեն ինչ չէ, որ պետք է տպագրել։ Ճիշտ է՝ հիմա ազատ է տպագրությունը, բայց գոնե պետք է խորհրդակցեն մասնագետների հետ, գոնե տպագրեն առանց վրիպակների ու սխալների»։
Մի կողմից գրաքննադատը մատնանշում է ստեղծագործության արժանիքներն ու թերությունները, նպաստում գրողի գաղափարական աշխարհայացքի ընդլայնմանը, վարպետության կատարելագործմանը, մյուս կողմից, դիմելով ընթերցողին, քննադատը ոչ միայն մեկնաբանում է գրական երկը, այլ նրան ներքաշում կարդացածը նոր մակարդակում միասին իմաստավորելու կենդանի պրոցեսի մեջ։ «Գրականությունը կարևոր առաքելություն ունի կյանքը լիարժեք զգալու մեջ։ Գրքերը կարող են կանխել նախ ինքնասպանությունները։ Դրանք ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման բանալիներ են տալիս մարդուն։ Եթե գրականության հետ ինչ-որ առնչություն ունես, քեզ համար հազարապատկվում են կյանքի շերտերն ու գույները։ Գրականությունը սովորեցնում է պայքարել կյանքը վայելելու համար, փոխանցում է ապրելու մշակույթ, սիրելու մշակույթ, ուղղորդում դեպքի սերը՝ օգնելով ականջ դնել ինքդ քեզ ու քո հոգուն»,- ասում է գրականության մեծ սիրով ապրող գրաքննադատը։