Հրայր Թովմասյանը Գերմանիայի դեսպանի հետ անդրադարձել է նաեւ երկրի դատաիրավական ոլորտի ընթացիկ հիմնախնդիրներին
2019 հոկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ-ի լրատվության բաժնից։
Սահմանադրական դատարանի նախագահը ողջունել է դեսպանին եւ շնորհավորել Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք՝ հայ-գերանական բարեկամական հարաբերությունների զարգացման կարեւոր գործում: Դեսպանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի եւ Գերմանիայի դեսպանության միջեւ առկա ջերմ եւ համագործակցային հարաբերություններին եւ հայտնել իր հանձնառությունն առ այն, որ արդյունավետ եւ ակտիվ համագործակցությանը կկրի շարունակական բնույթ:
Հրայր Թովմասյանը ներկայացրել է Հայաստանի եւ Գերմանիայի Սահմանադրական դատարանների միջեւ ձեւավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները՝ անդրադառնալով 2019 թվականին Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած արդյունավետ այցի մանրամասներին։ Հ․ Թովմասյանը դեսպանին հայտնել է, որ 2020 թվականի սկզբին նախապատրաստվում է իր գլխավորած պատվիրակության պատասխան այցը Գերմանիա։
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը գոհունակությամբ է խոսել նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ-ի) իրավական ծրագրի եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով սահմանադրական իրավունքի ոլորտում գերմանացի գործընկերների եւ փորձագետների հետ իրականացվող փորձի փոխանակման ծրագրերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական ոլորտի ընթացիկ հիմնախնդիրներին եւ բարեփոխումներին՝ կարեւորելով վերջիններիս իրականացումը ՀՀ Սահմանադրությանը եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)