Կրկին ծախսեր. Երեւանի ավագանու խորհուրդը որոշել է ժամանակավորապես մեծացնել հավաքարարների թիվը
Երեւանում սանիտարական աշխատանքների անցկացման համար կմեծացվի հավաքարարների թիվը: Համապատասխան որոշումը հոկտեմբերի 8-ին ընդունվել է Երեւանի ավագանու խորհրդի նիստում:
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Քանի որ «Սանիթեք» ՍՊԸ-ն ամբողջությամբ դադարեցրել է Երեւանի ողջ տարածքում աղբահանության եւ սանիտարական աշխատանքները, եւ քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներ անցկացնելու համար փոշեկուլներ գնելու անհրաժեշտություն է առաջացել, առաջարկվում է ժամանակավորապես մեծացնել հավաքարարների թիվը»:
Ընդհանուր առմամբ, նրանց թիվը կմեծացվի 206-ով, 200 հազար դրամ աշխատավարձով:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ այդ թվում կլինեն նաեւ «Սանիթեքի» նախկին աշխատակիցներ, սակայն քաղաքի իշխանությունների նպատակը ոչ թե որքան հնարավոր է շատ մարդ ընդունելն է, այլ մաքրությունն ապահովելու համար արդյունավետ աշխատանք ապահովելը:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, թե ինչու այդ հարցը չի ներառվել նախորդ նիստերի օրակարգում, հաշվի առնելով, որ այն ժամանակ, ինչպես եւ այսօր, դա բացատրվում էր նրանով, որ «Սանիթեքը» չի իրականացնում իր աշխատանքը եւ որ փոփոխությունների համար ժամանակ է պետք, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ իրավիճակները տարբեր են:
«Այն ժամանակ հնարավորություն կար, որպեսզի «Սանիթեքը» կարողանար վերսկսել նորմալ գործունեությունը, եւ նույնիսկ խոսվում էր 4 մլն դոլարի չափով հնարավոր ներդրումների մասին: Մեր նպատակը ոչ թե պայմանագրի խզումն էր, այլ մաքսիմալ հասանելի գներով քաղաքի մաքրության ապահովումը»,- վստահեցրեց քաղաքապետը:
Խաժակյանը նկատեց, որ, ամենայն հավանականությամբ, երկրորդ օպերատորի հնարավոր ներգրավման համար տենդեր չի անցկացվի, իսկ քաղաքի շատ այլ հարցեր մոռացվել են: Ի պատասխան՝ Մարությանը վստահեցրեց, որ բոլոր հարցերը, ներառյալ՝ տրանսպորտի, կանաչապատման, վերելակների եւ այլ հարցեր, գտնվում են քաղաքի իշխանությունների մշտական ուշադրություն կենտրոնում:
«Ինչ վերաբերում է երկրորդ օպերատորի հարցին, ապա մեզ ժամանակ է պետք, որպեսզի գնահատենք՝ որքանով է արդյունավետ աշխատում մեր հիմնարկը, եւ դրանից ելնելով կորոշենք, թե արդյոք պետք է երկրորդ, երրորդ կամ միգուցե չորրորդ օպերատոր ներգրավել: Անհրաժեշտ է հաշվի առնել իրողություններն ու որոշումներ կայացնել հօգուտ Երեւանի»,- եզրափակեց քաղաքապետը:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)