Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով քննարկումներում քաղաքական ենթատեքստ եմ տեսնում. Ա. Խաչատրյան
Իշխանությունները տոտալ ռևիզիա են սկսել նախկինում իրականացված քաղաքականության նկատմամբ սկսած 98 թվականից`մոռանալով մինչ այդ ժամանակահատվածը տեղի ունեցածը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները թեմայով ԱԺ լսումներին:
«Չեմ կարող ասել, թե «Մարտի 1-»ի դրությամբ դատարանում իշխանությունն ինչ հաջողության կարող է հասնել, բայց ակնհայտ է, որ տոտալ ռևիզիա է տեղի ունենում այն ամենի նկատմամբ, ինչը տեղի է ունեցել Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում»,-ասաց նա և նկատեց, որ փաստ է, որ պետական ապարատը աշխատում է, վերաքննում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարում:
«Ես այդտեղ գոնե քաղաքական ենթատեքստ տեսնում եմ, որովհետև եթե ամբողջ պատմությունը վերաքննության ենթարկվեր, ապա պետք էր սկսել 91 թվականից: Ես կարծում եմ, որ այստեղ քաղաքական վրեժխնդրության պահը կա»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանը նշեց, որ պետք է ավելի շատ ջանք թափել բյուջեում ներառված ծրագրերի կատարողականը ապահովելու ուղղությամբ: «Պետությունը բիզնեսից գումար է հավաքում հարկերի տեսքով և չի կարողանում այդ գումարները արդյունավետ ծախսել: Այսինքն` ոչ պետությունն է կարողանում լիարժեք օգտագործել իրեն հասանելի միջոցները, ոչ էլ թողնում է, որ բիզնեսը օգտագործի:
Եթե այդքան շատ ջանք ներդրվեր ապագան կերտելու ուղղությամբ, երևի մեր ապագան մի քիչ ավելի լուսավոր լիներ»,-ասաց նա և նշեց, որ իր տպավորությամբ պետական ապարատը ջանքերի զգալի մասը դնում է անցյալը պեղելուն, ոչ թե ապագան կերտելուն, ինչը ոչ այնքան արդյունավետ քաղաքականություն է:
«Հեղափոխությունը մի քիչ այլ լոզունգով սկսվեց, և հեղափոխության հիմնական պատճառը սոցիալական անարդարությունը, տնտեսական դժվարություններն էին, ես չեմ կարող ասել՝ հեղափոխությունը սկսեց «Մարտի 1»-ի բացահայտման պահանջով: Հավանաբար, պարոն Փաշինյանը որոշակի անձնական վրեժխնդրություն ունի Քոչարյանի նկատմամբ և փորձում է լուծել»,-ասաց նա:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)