Բացառիկ վիրահատություն Սլավմեդ ԲԿ-ում (Տեսանյութ, ֆոտոշարք)
Սլավմեդ ԲԿ-ի Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվել է հազվադեպ հանդիպող Մորգանի օղակված ճողվածքի լապարոսկոպիկ վիրահատական միջամտություն:
Մորգանի ճողվածքը ստոծանու բնածին ճողվածքների շարքին է պատկանում. ստոծանու առաջնային դեֆեկտ է(ռետրոստեռնալ կամ պարաստեռնալ ): Բնութագրվում է Մորգանի անցքի միջոցով ներքին օրգանների (ստամոքս, 12-մատնյա աղիք, հաստ աղու հորիզոնական հատված, բարակ աղիներ, մեծ ճապրոն) թափանցմամբ կրծոսկրի ու թրաձև ելունի ետնամաս, ինչն առաջացնում է համապատասխան կլինիկա: Ձեռք բերովի ճողվածքների պարագայում այս խնդիրը առաջանում է 2% դեպքերում:
Մասնավորապես, Սլավմեդ Բժշկական կենտրոն էր դիմել 35 տարեկան Շ.Ա.-ն՝ հետկրծոսկրային, կրծավանդակի և էպիգաստրալ շրջանի սուր ցավերով: Պացիենտի մոտ առկա էր նաև սրտխառնոց ու գազերի դժվար արտահոսք: Այս գանգատները, ըստ պացիենտի, առաջացել էին դիմելուց 3 օր առաջ պառկած տեղից կտրուկ վեր կենալու հետևանքով:

Կատարված հետազոտությունների (ՈՒՁՀ), ռենտգեն քննություն, համակարգչային շերտագրություն) արդյունքում հայտաբերվել է խոռոչավոր օրգանների առկայություն աջ կրծքավանդակում և աջ միջնորմում, ախտորոշվել՝ ստոծանիական օղակված ճողվածք և պացիենտը շտապ վիրահատության է ենթարկվել կենտրոնի մասնագետներ՝ Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Սեդրակյանի և ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանի կողմից:
Կատարվել է լապարոսկոպիա, օղակման վերացում, հաստ աղու հորիզոնական հատվածի և մեծ ճապոնի ներուղղում որովայնի խոռոչ, ճողվածքի վերացում և պլաստիկա ցանցային պրոտեզի (Parietex) կիրառմամբ:
Պացիենտը դուրս է գրվել վիրահատությունից հետո 3-րդ օրը առանց հետվիրահատական բարդությունների՝հնարավորության ստանալով անմիջապես վերադառնալ իր բնականոն կյանքին:

«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերական


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը