Սովորական ֆաշիզմ կամ ֆաշիզմի հայկական մետաստազը
Այն ինչ տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբում, սովորական խայտառակություն չէ, շարքային միջադեպ չէ: Հայաստանում արմատավորվում է ֆաշիզմն իր վտանգավոր դրսեւորումներով եւ մետաստազներով:
Անցած դարի քսանական, երեսունական թվականներին Գերմանիայում հենց այսպես էին ձեւավորվում շտուրմաբթայլունգը եւ Հիտլերյուգենդը:
Անցած դարի քսանական, երեսունական թվականներին Գերմանիայում եւս այրում էին գրքեր, ներխուժում խմբագրություններ, հարձակվում այս կամ այն հասարակական կամ քաղաքական գործիչների վրա: Բնականաբար, այս ամենն արվում էր հանուն ազգի, հանուն մեծ Գերմանիայի:
Անդրանիկ Քոչարյանն օրեր առաջ տղամարդուն, քաղաքական գործչին ոչ վայել վիրավորանք հասցրեց կին քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանին, որից հետո ոչ միայն ներողություն չխնդրեց, այլ ստացավ իմքայլականների լիակատար աջակցությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չդատապարտեց Անդրանիկ Քոչարյանին:
Բնականաբար, այս ամենին հաջորդելու էր մեկ այլ կեղտոտ գործողություն, որին մենք ականատես եղանք «Հայելի» մամուլի ակումբում:
Խմբագրության վրա ձվերը ոչ թե նետել են մամուլի կողմից հիշատակվող չորս հոգին, այլ Նիկոլ Փաշինյանը: Սա մենք պետք է արձանագրենք եւ անցնենք առաջ: Այն մթնոլորտը, որ ստեղծեց Նիկոլ Փաշինյանը հանգեցնելու էր հենց սրան:
Նիկոլ Փաշինյանը լռում է: Նա ոչ մի տող չի գրել կատարվածի մասին, ոչ մի բառ չի ասել: Նա պատրաստվում է IT կոնգրեսին, այնպես, ինչպես Հիտլերն էր պատրաստվում 1936 թվականի օլիմպիական խաղերին:
Մենք գիտենք, թե հետո ինչ եղավ հզոր տնտեսություն ունեցող Գերմանիայի հետ: Գիտենք եւ պարտավոր ենք կանգնեցնել նույն սցենարի կրկնությունը Հայաստանում:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)