Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու երազանքը կարելի է ավարտված համարել. ԵՄ հանձնակատար Յոհանես Հան
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու երազանքը կարելի է ավարտված համարել, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ըստ Հանի` ստեղծված իրավիճակում Թուրքիան պարզապես չի կարող իրականացնել ԵՄ առաջադրած պայմանները: Նա նշել է, որ Թուրքիան զգալի հեռացել է եվրոպական սկզբունքներից, և ապագայում թուրք-եվրոպական հարաբերությունների զարգացումը հնարավոր է միայն տնտեսական ոլորտում:
«Ժողովրդավարությունն ամեն տեղ նույնը պետք է լինի, Թուրքիայում էլ մարդիկ իրավունք ունեն ապրելու այնպիսի ժողովրդավար պայմաններում, ինչպես եվրոպական երկրներում: Համենայնդեպս, այժմ բոլորն ակնհայտ տեսնում են, որ Թուրքիան բավականին հեռացել է ԵՄ անդամ դառնալու հեռանկարից», - ասել է Հանը:
Նշենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն, որով էականորեն ընդլայնվեցին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները, տարբեր քննադատությունների արժանացավ եվրոպական մի շարք երկրների կողմից:
Բացի այդ, Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
Դրանից հետո Էրդողանը Նիդեռլանդներն անվանել էր նացիստական ու ֆաշիստական երկիր և հայտարարել, որ Գերմանիայի կանցլերը նույնպես «նրանց կողքին» է:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս