Արտադրողները դժգոհում են Սամվել Ալեքսանյանի «նորամուծություններից». Բանը կարող է հասնել գործադուլների
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» խանութների ցանցի՝ Նոր Նորք համայնքում մեգամոլի բացման կապակցությամբ ընկերությունը որոշել է նորամուծություն անել:
Ալեքսանյանը հայտարարել է, որ վաճառքի 25-30 % -ից եւ սուպերմարկետում տեղի գումարից բացի, պետք է այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը եւս գանձեն: Խնդիրն այն է, որ նախատեսվում է մեգամոլի մթերային եւ այլ բաժիններում աշխատող չունենալ:
Փոխարենը, ամեն ընկերություն պետք է իր մի քանի ներկայացուցիչն ունենա խանութում, որոնք պետք է հերթափոխով աշխատեն: Հակառակ դեպքում ընկերությունները չեն կարող աշխատել մոլի հետ:
Այլ կերպ ասած՝ խանութի տնօրինությունը տեղեկացրել է արտադրողներին, որ այլեւս չեն պատրաստվում իրենց գրպանից վճարել աշխատողների աշխատավարձը, ուստի որոշել են ընկերությունների հաշվին այդ հարցը լուծել
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հարցին ընթացք տալու համար մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Աթենք» ընկերությունը, այս մասին տեղեկացրել են ՏՄՊՊՀ հանձնաժողովին:
Ըստ էության, արտադրողները գտնում են, որ սա անբարեխիղճ մրցակցության վառ օրինակ է, որը կարող է վատ ավանդույթի վերածվել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, արտադրող ընկերությունները դժգոհում են նաեւ Սամվել Ալեքսանյանին պատկանող արտադրանքի իրացման առումով անհավասար մրցակցության պայմաններից:
Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ առաջիկայում բոլոր արտադրողները միավորվեն եւ համատեղ ուժերով սկսեն ակցիաներ, այդ թվում՝ գործադուլ անցկացնել, մինչեւ անհարկի տոկոսներ գանձելու եւ սուպերմարկետների ցանցերի կողմից իրականացվող այլ «նորամուծությունների» հարցերը, ինչպես նաեւ հարկային դաշտի առումով առկա խնդիրներն իրենց օրինական կարգավորումները չստանան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)