Հայհոյանք՝ քվեարկության փոխարեն․ իսկ «անվավեր» քվեաթերթիկների հեղինակները «Իմ քայլից» են եղել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը երեկ, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ստանալով 98 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներ, հաստատվեց եւ կուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան:
Բայց մինչ այդ քվեարկության արդյունքները հետաքրքիր պատկեր են ուրվագծում: Եթե «դեմ» եւ «կողմ» ձայները հասկանալի են, պատգամավորները կոնկրետ դիրքորոշում են արտահայտել, ապա անհասկանալի է մնում, թե ինչ է եղել այն քվեաթերթիկների հետ, որոնք «անվավեր» են ճանաչվել:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ իր աղբյուրներից կարողացավ ճշտել, որ պատշաճ քվեարկության նշանի փոխարեն ԱԺ երկու պատգամավոր ուղղակի հայհոյախառն արտահայտություններ են գրել, ըստ ամենայնի, Հրայր Թովմասյանի հասցեին: Կատարվածն ուշագրավ է այնքանով, որ քաղաքական մեծամասնության համար այս քվեարկությունը կյանքի ու մահու հարց էր, եւ ամեն ինչ արվեց, որպեսզի անգամ եվրոպաներից պատգամավորները գան, հասնեն, եւ ԱԺ-ն կարողանա բարձր ձայներով անվստահություն հայտնել ՍԴ նախագահին:
Եվ, ահա, գտնվում են 2 ազգընտիրներ, որոնք փոշիացնում են իրենց քվեները: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ բոլորով կողմ են քվեարկելու նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովում գրեթե համոզված են եղել, որ երկու «անվավեր» քվեաթերթիկների հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ են եղել՝ բարկացած իրավիճակի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)