ՌԴ նախագահի այցի ընթացքում ակնհայտ դարձան հայ-ռուսական հարաբերություններում առկա մի շարք խնդիրներ. Կարեն Բեքարյան
ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակից երկրներից վերջինը ժամանեց ՌԴ նախագահը՝ օդանավակայանից ուղիղ շարժվելով նիստի: Եթե համադրենք թե՛ տարիներ ի վեր եղած իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում, թե՛ այս գագաթաժողովին մյուս մասնակիցների ժամանելու ժամանակացույցը, կտեսնենք, որ այստեղ ամեն ինչ չէ, որ նորմալ է, և ամեն ինչ չէ, որ բնականոն է: «Տողերի արանքում» հաղորդաշարի այս եթերաշրջանի առաջին թողարկման ընթացքում նշեց վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովին և հայ-ռուսական հարաբերություններում առկա վերջին զարգացումներին:
«Բավական հետաքրքիր իրավիճակ ունեցանք Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպման հետ կապված: Մինչ նիստի օրը շատ էր խոսվում՝ կկայանա՞ հանդիպումը, թե՞ ոչ, իսկ հանդիպումը կայացավ և եղավ երկու փուլով: Փորձենք ստանալ պատասխան՝ ինչու՞ հանդիպումը պիտի լինի երկու փուլով, առավել ևս այդ կարճ ժամանակահատվածի մեջ և այն դեպքում, երբ առաջին փուլով, կարծես թե, օրակարգերը պիտի լինեին հստակեցված և հանդիպումը պիտի պատասխաներ այն հարցերին, որոնք առաջադրված էին այդ օրակարգերում: Առաջին տպավորությամբ՝ երկրորդ հանդիպման պատճառն այն էր, որ առաջինի ընթացքում օրակարգը սպառել չհաջողվեց, և/ կամ, եղավ իրադարձություն, որը հետո առաջացրեց նման նպատակադրություն կողմերից մեկի մոտ», - նշեց Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանն անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպմանը, նշելով, որ այստեղ կան հետաքրքիր դրվագներ:
«Առաջին՝ հանդիպումը տեղի է ունենում ՌԴ սուվերեն տարածքում, սա հուշո՞ւմ է ինչ-որ բան, թե՞ ոչ: Երկրորդ՝ վարչապետի մամլո խոսնակը, պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ էր ՌԴ նախագահի և երկրորդ նախագահի տիկնոջ հանդիպման մասին, բավական կմկմալուց հետո պատասխանեց, որ տեղեկացել է օդանավակայանում, իր կոլեգայից: Ի՞նչ է ստացվում. Եթե ՌԴ նախագահի այցը կազմակերպող թիմն այս հանդիպման ցանկությունը, փաստը, չի դրել իր կոլեգաների առաջ, արդյո՞ք դրանով վերաբերմունք չի արտահայտել: Եթե դրել է և չի հասել արդյունքի և արդյունքում կայացրել է որոշում՝ հանդիպումն անցկացնել իր երկրի սուվերեն տարածքում՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը, արդյո՞ք դրանով վերաբերմունք չի արտահայտել: Եվ արդյո՞ք այս ամենը ցույց չի տալիս հարաբերությունների մի վիճակ, որն ավելին, քան անկում, դժվար է, որպես այդպիսին, արձանագրել: Հիշեցնեմ՝ խոսում ենք սերտ կապված, գործընկեր երկրների մասին», - նշեց վերլուծաբանը:
Բեքարյանն անդրադարձավ նաև արարողակարգային խնդիրներին՝ նշելով, որ այդ ամենը չի կարելի չդիտարկել որպես փոխադարձ վերաբերմունքի ցուցադրություն, կամ, առնվազն, կնճիռներ հայ-ռուսական հարաբերություններում: «Եվ այդ ամենից հետո սուվերենության պոպուլիստական թեզերի ներքո վարչապետը շտապեց օդանավակայան՝ իրականացնելու հանդիպման երկրորդ հատվածը՝ անձամբ ճանապարհեց ՌԴ նախագահին: Առաջին հարցը, որ առաջանում է՝ եթե այդպես ատամներով պահվում էր այդ սուվերենիտետը՝ արարողակարգի օրենք խախտելով, կա՞ր արդյոք կարիք գնալ ճանապարհելու, իսկ եթե կար, ապա այդ հանդիպման կարիքը ե՞րբ և որտե՞ղ էր առաջացել»:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)