Թուրքիայի փոխվարչապետն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին հորդորել «չաջակցել քուրդ ահաբեկիչներին»
Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Նումար Քուրթուլմուշը կառավարության նիստի ժամանակ խոսել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իշխող «Արդարություն զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը կրկին գլխավորելու, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ կարևոր հարցերի մասին:
Ըստ թուրքական «Habermetraj» լրատվամիջոցի` Քուրթուլմուշը տեղեկացրել է, որ Էրդողանը իշխանական կուսակցությունը կգլխավորի մայիսի 21-ից:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք փոփոխություն կլինի Թուրքիայի կառավարության կազմում, ասել է. որ կառավարությունում որոշակի փոփոխությունների հարցը դեռ օրակարգում կլինի, բայց այս պահին նման մտադրություն չկա:
Անդրադառնալով Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի կողմից մի քանի օր առաջ իրականացված նոր ռազմական գործողությանը՝ փոխվարչապետն ասել է, որ դրանք ուղղված էին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ: Քուրթուլմուշի պնդմամբ` այդ, ինչպես նաև Սիրիայում ավարտված «Եփրատի վահան» ռազմական գործողությունները բխում էին Թուրքիայի սահմանների անվտանգությունը պահպանելու նկատառումներից:
Նա Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) և ԱՄՆ-ին խորհուրդ է տվել աջակցություն չցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ: Քուրթուլմուշի խոսքերով` Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելը տարածաշրջանում խաղաղության հասնելու ամենակարևոր տարրերից մեկն է:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի