Կառավարությունում ինտենսիվ քննարկվում է Ամանորի տոները կրճատելու նախագիծը. Քանի օր կհանգստանանք
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում բավական ինտենսիվ քննարկվում է Ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային օր սահմանել հունվարի 3-5-ը:
Հիշեցնենք, որ ներկայումս գործող օրենքով ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ից 5-ը (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն): Նույն օրենքով Սուրբ ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը եւս ոչ աշխատանքային է, որպես Հիշատակի օր:
Ի դեպ, սա հինգ տաղավար տոներից միակն է, որի հաջորդ օրը օրենքով սահմանված է որպես Հիշատակի օր:
Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ նմանօրինակ մի նախագիծ էր առաջարկել, որը, սակայն, պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել եւ չէր մտել լիագումար նիստերի օրակարգ։
Իշխանափոխությունից հետո այս թեման նորից ակտիվացավ, սակայն նախագծին այդպես էլ ընթացք չտրվեց:
Հիմա պատկերն այլ է, եւ կարծես իշխանությունները հետեւողականորեն ցանկանում են առաջ տանել այս գաղափարը, որը ժամանակին հասարակության բուռն քննադատությանն արժանացավ։
Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին հանգստանանք ընդամենը 4 օր։ Դեռեւս պարզ չէ՝ հունվարի 7-ն էլ են դարձնելո՞ւ աշխատանքային, ինչպես մյուս տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների դեպքում, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)