Կան էթիկայի նորմեր, որոնք ոչ ոք չպետք է խախտի և մնա անպատիժ
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը ասաց, որ պատգամավորի նման պահվածքը պետք է մերժվի:
«Մենք պետք է լսենք հասարակության լայն խավերի արձագանքը: Վերջապես խոսքը հայի պատկերի մասին է, արդյո՞ք մենք հասել ենք այն աստիճանի, որ պատրաստ ենք հրապարակել խոհանոցային կամ պատերի տակ ընթացող խոսակցություններ: Մեր պատմությունը և մեր ապագան թույլ չեն տալիս խորհրդարանում ունենալ նման ուժ», - ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը երեկ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է «անհեթեթ» հայտարարություններ տարածելով և որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ «իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»:
Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ շատ վրդովված է Անդրանիկ Քոչարյանի այս պահվածքից: Վերջինս ընդգծեց, որքան էլ ինքը չի կիսում Անդրանիկ Քոչարյանի քաղաքական գաղափարները, այնուամենայնիվ, չէր սպասում նման վերաբերմունք՝ քաղաքական գործչի կողմից:
«Կան էթիկայի որոշ նորմեր, որոնք ոչ ոք չպետք է խախտի և մնա անպատիժ: Մենք Ազգային ժողովում ունենք համապատասխան հանձնաժողով, և եթե այդ հանձնաժողովը իրեն անգործության մատնի, նշանակում է՝ մեզ սպասում են հետընթացի տանող քայլեր»,-ասաց Տիկին Ալավերդյանը:
Վերջինիս կարծիքով՝ այս հայտարարությունը կոնկրետ անձի բնութագիրն է. «Ես մնում եմ այն կարծիքին, որ Ազգային ժողովում և նույն «Իմ քայլը» խմբակցությունում կան անձինք, որոնք չգիտես ինչու լռում են, բայց իրենց լռությունն այս դեպքում ավելի շատ բան է ասում, քան այն խոսքերը, որոնցով հանդես են եկել Անդրանիկ Քոչարյանի նման մտածողները»:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր անդրադառնալով միջադեպին՝ ասել էր, որ իր համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը: «Այն, ինչ վերաբերում է անձնական տարածքին, անձնական դաշտին, ուղղակի չպետք է տեղ ունենա մեր քաղաքական խոսքում»,-ասաց Մակունցը` հավելելով, որ ուրախ կլիներ, որ արձագանքը, որ եղավ բոլոր կողմերից, լիներ անխտիր բոլոր դեպքերում:
Անդրանիկ Քոչարյանն էլ ասել էր, որ ինքը միայն հակադարձել է Արփինե Հովհաննիսյանին, ով լրատվականներից մեկին տված իր հարցազրույցի ժամանակ հոլովել է իր անունը և սխալ գնահատականներ է տվել: «Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ միայն պայմանականորեն, որպես օրինակ է հոլովել իմ անունը, բայց վերջինս կարող էր այլ անուն հոլովել, եթե խոսքը նախկինում հայտարարագրած ունեցվածքի մասին էր: Իսկ ես էլ, պարզապես, հակադարձել եմ Արփինե Հովհաննիսյանին: Նա բարոյական ոչ մի իրավունք չունի ինձ որպես օրինակ բերելու»,-ասել էր Քոչարյանը:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...