ՀՀ ԱԺ-ը առաջին ընթերցմամբ հավանություն տվեց մի շարք օրինագծերի
Երեւանում հոկտեմբերի 3-ին ընթանում է Հայաստանի Ազգային ժողովի նիստը, որի ընթացքում խորհրդարանականները հավանության արժանացրին նախօրեին քննարկված մի շարք օրինագծեր, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Պատգամավորները, մասնավորապես, հավանություն են տվել.
«Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 102, դեմ՝ 1);
«Պետական գույքի 2017-2019 թվականների մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 71, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 22);
«Մաքսային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 103, միաձայն)։
Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին նաեւ վերջնական լրացումներ՝
«Վիճակախաղերի մասին» օրենքում (կողմ՝ 93, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1);
Աշխատանքային օրենսգրքում (կողմ՝ 102, դեմ՝ 3)։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...