Տնտեսական քաղաքականությունն այլևս զուրկ է տարատեսակ իզմերից
«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ Արման Սաղաթելյանի հյուրն է տնտեսագետ-ֆինանսիստ, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը: Հաղորդման թեման տնտեսական անվտանգությունն է:
Արման Սաղաթելյանը նշում է, որ պատշաճ կերպով ուշադրություն չի դարձվում տնտեսական անվտանգությանը, որովհետև, ըստ էության, ցանկացած այլ անվտանգության ասպարեզ խիստ կապակցված է հենց տնտեսության հետ, և՛ ընդհանրապես, և՛ քաղաքական որոշում, և՛ ռազմաքաղաքական իրավիճակ, և՛ բազմաթիվ այլ հարցեր անմիջապես պայմանավորված են տնտեսական այս կամ այն շահով, հետևաբար ոնց ուզում ես, պտտվիր, ի վերջո գալիս ես տնտեսության դուռը: «Քննարկելու մի քանի հարցեր կան. դրանցից մեկը հետևյալն է՝ հաճախ մեր հաղորդման հյուրերի հետ կրկնում ենք այն թեզը, որ անվտանգությունը, ըստ էության, հնարավոր սպառնալիքների կառավարումն է: Սա է անվտանգության գլոբալ կառավարումը: Արդյո՞ք մենք ունենք որևէ հստակ պատկերացում, թե ինչ հայեցակարգի շրջանակներում է այն իրականացվում: Տնտեսական քաղաքականությունն էլ է մեզ մոտ այլևս զուրկ տարատեսակ իզմերից: Զուտ տնտեսագետ մարդու համար հասկանալի՞ է արդյոք՝ ինչ բնույթի տնտեսություն է ներկայումս գործում ՀՀ-ում»,-ասաց Սաղաթելյանը:
Խաչատրյանը նշեց, որ օրինակ՝ 2017թ.-ին, երբ «ԵԼՔ» դաշինքը ընտրությունների էր մասնակցում, ինքը նայում էր բոլոր կուսակցությունների պլատֆորմայի տնտեսական մասը, և այնտեղ խոսքը օրինակ Universal basic income-ի համընդհանուր բազային եկամտի մասին էր, որ բազային եկամտի գաղափարը պիտի մտնի Հայաստան, ու երբ այս տարի ձմռանը հանդիպել է իշխող քաղաքական ուժի տնտեսական մասով առաջնորդներից մեկի հետ ու հարցրել, թե ինչու դա չեն անում:
«Պարզվեց մոտեցումը հետևյալն էր՝ տնտեսական քաղաքականությունը, որը իշխող ուժը որդեգրեց, ազատական-լիբերալ քաղաքական մոտեցում է, որ պետությունը պետք է խոչընդոտները վերացնի և մարդուն թողնի ազատ, որը նշանակում էր, որ դուք՝ ժողովուրդ, արեցիք քաղաքական հեղափոխություն, իսկ հիմա ես խոչընդոտը կվերացնեմ, կվերացնեմ կոռուպցիան, մոնոպոլիաները կվերացնեմ, իսկ դու՝ ժողովուրդ, վե՛ր կաց և քայլիր, երեք լեզու սովորիր, առավոտյան շուտ արթնացիր, ոչխար պահի. մի խոսքով գնա, գլխիդ ճարը տես: Այլ հարց է, թե որ մոնոպոլիան է այս ընթացքում վերացել. ներկրումնե՞րի շուկայում է վերացել՝ ըստ ապրանքների, մանրածա՞խ շուկայում, թե՞ արտադրանքի շուկայում է վերացել:
Գաղափարը հետևյալն էր՝ ես, ժողովուրդ, կվերացնեմ այդ խոչընդոտները, իսկ դու՝ ժողովուրդ, տես քո գլխի ճարը: Շատ շուտով պարզվեց, որ չար օլիգարխները սեփականատերեր էին, և չար օլիգարխների տնտեսական էֆեկտը նրանում էր, որ նրանք մոնոպոլիաներ էին ստեղծում և կարողանում էին օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, իրենց համար կարողանում էին ձեռք բերել ավելի բարվոք վիճակ մոնոպոլիաների տեսքով, վերահսկվող շուկաների տեսքով և թույլ չէին տալիս, որ մնացածներն էլ մտնեին շուկա ու ապրեին բարեկեցիկ կյանքով, բայց բանն այն է, որ այդ շուկան մինչև հիմա դեռ ոչ ոք չի մտել: Իրականում ոչ մի խոչընդոտ էլ չի հանվել, բայց քաղաքական ազդակները ի սկզբանե այդպիսինն էին, որ պետություն, ձեռքերդ լվա:
Մենք ասում ենք, որ եթե դու ուզում ես անել տնտեսական հեղափոխություն, ապա պետք է փոխել տնտեսական քաղաքականությունը: Հարկավոր է մեծացնել պետության դերը ու օգտվելով առիթից՝ Սինգապուրի վարչապետից կարող են հարցնել, թե սինգապուրյան տնտեսական հրաշքը ինչում էր»,-նշեց նա:
Այս և այլ հարցերի շուրջ են զրուցել զրուցակիցները հաղորդման ընթացքում, մանրամասները առաջարկում ենք դիտել տեսանյութում:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...