Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն Հայց Եվրոպական Միության դատարանում Հայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ Դուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակը Հայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում «Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի.

Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
Տեսանյութեր

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը 7 փաստ է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված գործի մասին

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. իր պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանական խումբը՝ ի դեմս Երեմ Սարգսյանի, 7 փաստ է ներկայացրել հարուցված քրգործի մասին։

1. Առկա չէ գոնե մեկ ապացույց, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությունը

Դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունն ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ: Նշվածը անձին կալանավորելու համար պարտադիր պայման է, և համապատասխան նյութերի բացակայությունը կալանավորման միջնորդությունը մերժելու ուղիղ հիմք է հանդիսանում:

Գործի քննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդել է, որպեսզի կալանավորման միջնորդությունը բավարարելու դեպքում դատական ակտում օրենքով սահմանված կարգով մատնանշվեն այն կոնկրետ ապացույցները, որոնք հաստատում են հիմնավոր կասկածն առ այն, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունները: Դատարանն այդ ապացույցները չի վկայակոչել, քանի որ այդպիսիք առկա չեն եղել, դրանով արդեն իսկ կայացնելով անհիմն, չպատճառաբանված և անօրինական որոշում:

2. Դատարանը չի կարողացել պատճառաբանել, թե ի վերջո ինչու է կալանավորում Գագիկ Խաչատրյանին

Դատարանն իր որոշմամբ չի կարողացել որևէ կերպ հիմնավորել այն, որ ազատության մեջ մնալու դեպքում Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել քննությունից, կատարել նոր հանցագործություն կամ խոչընդոտել գործի քննությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրենց որոշումներում փաստում են այն իրավական դիրքորոշումը, որ կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը:

Այս առումով հետաքրքրական է, որ դեռևս 2019 թվականի մարտի 13-ին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսինքն, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ արդեն շուրջ 5 ամիս է այդ խափանման միջոցն է կիրառված եղել և պարզվում է, որ այն լիարժեք բավարար է եղել նրա պատշաճ վարքագիծն ապահովելու համար. այդ ընթացքում նա չի թաքնվել, չի խուսափել քննությունից, որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը և որևէ նոր հանցագործություն չի կատարել: Փաստաբանները հարց են բարձրացնում, թե այդ ի՞նչ ծանրակշիռ փաստերի հիման վրա է դատարանը որոշել, որ եթե հանկարծ Գագիկ Խաչատրյանը չկալանավորվի, ապա այդ պահից սկսած այլևս կթաքնվի քննությունից, կխոչընդոտի դրան կամ էլ նոր հանցանք կկատարի։ «Եթե նա նման ոչ իրավաչափ վարքագիծ պետք է դրսևորեր, ապա ինչո՞ւ այն 5 ամիսների ընթացքում չէր դրսևորել», - ընդգծում են փաստաբանները։

3. Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների քննությունը զարմանալի զուգադիպությամբ հանձնարարվել է նույն դատավորին

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հիմնավոր կասկածներ ունի առ այն, թե ինչ «զուգադիպությամբ է» Գագիկ Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հանձնարարվել այն դատավորին, որն առանց որևէ հիմնավորման նաև Գագիկ Խաչատրյանի բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություն տալու միջնորդությունների քննությունն է բավարարել։ Ապա նույն դատավորին էլ հանձնարարվել նաև Գագիկ Խաչատրյանի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի քննությունը:

4. Գագիկ Խաչատրյանը՝ գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ զանգով ընդհատել է հետվիրահատական բուժումը և վերադարձել ՀՀ

Գագիկ Խաչատրյանի գործում առկա են ապացույցներ, որ ազատության մեջ մնալով Գագիկ Խաչատրյանը չի թաքնվել քննությունից, չի խոչընդոտել քննությանը կամ նոր հանցավոր արարք չի կատարել։ Գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով, ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել։ Սա այն դեպքում, երբ նա կրկնակի վիրահատության կարիք ունի։ Ակնհայտ է, որ եթե Գագիկ Խաչատրյանը նպատակ ունենար թաքնվելու, ապա որևէ պարագայում Գերմանիայից չէր վերադառնա Հայաստան:

5. Գագիկ Խաչատրյանը փաստաբաններին արգելել է շահարկել իր ծանր հիվանդության հանգամանքը

Չնայած որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են ծանր հիվանդություններ, որոնց բուժումը համապատասխան բժշկական կոնսիլիումի եզրակացության համաձայն չի կարող իրականացվել ՀՀ-ում (ինչը Պետության համար ոչ միայն նրան կալանքից ազատելու, այլև՝ ՀՀ-ից կարճաժամկետ մեկնելու թույլտվության պարտադիր պահանջ է ստեղծում), սակայն Գագիկ Խաչատրյանն իր փաստաբաններին արգելել է այդ մասին մանրամասն խոսել, քանի որ հույս ունի, որ այնուամենայնիվ, օբյեկտիվ և արդար քննություն կիրականացվի և իրավասու մարմիններն օրենքի հիման վրա որոշումներ կկայացնեն:

6. Իրականացվող քննության նկատմամբ Գագիկ Խաչատրյանի դիրքորոշումը

Գագիկ խաչատրյանը հատուկ է վերադարձել ՀՀ և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն ընձեռի իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել: Նրա դիրքորոշումն այն է, որ եթե օբյեկտիվ քննություն կատարվի և հիմնավորվի, որ ինքը որևէ հանցավոր արարք է կատարել, ապա պատրաստ է պատասխանատվություն կրել դրա համար։

Սակայն քննությունն արդեն ընթացքում է շուրջ 7 ամիս, կարող է նույնիսկ ամիսներ և տարիներ շարունակվել և չկա որևէ ողջամիտ պատճառաբանություն, թե ինչու այդ ընթացքում ինքը պետք է հատկապես կալանքի տակ գտնվի: Ավելին, չնայած Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, սակայն իր պատշաճ վարքագիծը և քննությանն ամեն կերպ օժանդակելու դիրքորոշումն ակնհայտ լինելու համար համաձայնել է, որպեսզի իրավասու պետական մարմնի դեպոզիտ հաշվին վճարվի մեղադրանքներում նշված ենթադրյալ վնասների չափով գումար, որն այն երաշխիքն է, որ եթե այդ մեղադրանքները հաստատվեն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ապա նշված գումարով կփոխհատուցվեն պատճառված վնասները:

Ի դեպ, դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ նմանաբնույթ հանցագործությունների պարագայում, երբ ենթադրյալ պատճառված վնասը փոխհատուցվում է նման եղանակով, ապա նշվածը մեծամասամբ դեպքերում հիմք է տալիս, որպեսզի դատարանները մեղադրյալի նկատմամբ առնվազն գրավ կիրառեն և կալանքից ազատ արձակեն:

7. Գործընթացի թափանցիկության պահանջը

Գագիկ Խաչատրյանին առնչվող բոլոր նիստերի քննություններն անցկացվել են դռնփակ։ Նրա փաստաբանը հատուկ անդրադարձել է դատական նիստերը մինչդատավարական վարույթում փակ անցկացնելու խնդրին։ Նա նշել է, եթե հնարավորություն լիներ բացառապես դռնբաց նիստերի՝ որպես օբյեկտիվ քննության բաղադրիչ, ապա հանրությունը պարզ կտեսներ, թե Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումն ինչպիսի պարզունակ, էական և կոպիտ խախտումներով է կայացվել, որոնք ակնհայտ են նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձանց։ Ուստի նույնիսկ ցանկության դեպքում անհնար է հավատալ, որ տարիների փորձառություն ունեցող դատավորը չէր տիրապետում այդ հասարակ իրավաբանությանը։ Նշվածի հիման վրա այլ բան չի մնում, քան համոզվել, որ այս գործով դատարանի վրա ուղիղ կամ անուղղակի ճնշումներ են եղել։

Փաստական նյութը համառոտ կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում։