Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն Հայց Եվրոպական Միության դատարանում Հայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ Դուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակը Հայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում «Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի.

Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
Թոփ-լուրեր

Կառավարող կուսակցության քաղաքական գործիչների ճնշման ներքո նյութեր են նախապատրաստվել եւ քրեական գործ է հարուցվել

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի հիմքում դրվել է ոմն Պավել Անդերսոնի հարցազրույցը՝ 2012 թվականի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ՄԻԵԴի վճիռների համաձայն տուժող քաղաքացիներին Հայաստանի կողմից փոխհատուցմանը, մեջբերելով 2012թ. Անդերսոնի հարցազրույցը, ներկայացրել էր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների իբր կաշառքներ ստանալու, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելու «սխեմաները»: Պատգամավորի տեսակետը սկսեցին տիրաժավորել ևս մի քանի հանրային դեմքեր՝ մի քանի լրատվամիջոցներով։

Գործում է արդեն դասական սխեմա՝ իշխանական լրատվամիջոցում տպագրվում են մեղադրական նյութեր, որոնք իրենց մեջ արդեն իսկ մեղավորներ և դատավճիռներ են պարունակում, հետո «իմքայլական» որևէ մեկը դիմում է դատախազություն։

Գործընթացն ակնհայտ ուղղորդվում է կառավարող քաղաքական ուժի կողմից: Այսպես, քրեական գործը հարուցվել է կառավարող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի հայտարարության հիման վրա: Քրեական գործի՝ այսպես կոչված նյութերը նախապատրաստվել են կառավարող կուսակցության քաղաքական գործիչների ճնշման ներքո, ինչպես նաև փաստացի հանդիսացել են սեպտեմբերի 2-ին Ջուլհակյանի և Շուշանյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի պատասխանը:

Նշյալ Պավել Անդերսոնը, սակայն Ռուսաստանի կողմից գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ խոշոր խարդախության համար։ Ըստ ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում եղած համապատասխան տվյալների ազգությամբ ադրբեջանցի է։ Պավել Անդերսոնը տարբեր երկրներում ներկայացրել է տարբեր փաստաթղթեր և ներկայացել է տարբեր անուններով։ Տարբեր աղբյուրների համաձայն նա եղել նաև Պավել Հակոբյան, Պետրոս Անդրեասյան ... գուցե և այլ անուններ, հիմա էլ՝ Պավել Անդերսոն։

ՀՀ դատախազությունը «Իմ քայլական» պատգամավորի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցում, հիմքում ունենալով մի միջազգային խարդախի հարցազրույցը։ Սա նոնսենս է։ Այդ խարդախը խնդիր է դրել վարկաբեկել ՀՀ պետական համակարգը, և «Հայաստան համահայկական» հիմնադրամը։

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազին՝ հետևյալ հարցաշարով.

1. Կա՞ն արդյոք ՀՀ-ում հարուցված քրգործեր՝ անմիջականորեն Պավել Անդերսոնի դեմ, եթե այո, ապա ե՞րբ ու ի՞նչ հոդվածներով են հարուցվել և այժմ ի՞նչ կարգավիճակում են գտնվում այդ քրգործերը։

2. Ներգրավվե՞լ են արդյոք պարոն Անդերսոնը կամ իր ընկերությունը որևէ դատավարական կարգավիճակով՝ վկա, մեղադրյալ, կասկածյալ, տուժող, ՀՀ-ում հարուցված որևէ այլ քրգործում։ Կա՞ն արդյոք այդ առնչությամբ օրենքի ուժ ստացած դատական ակտեր։

3. Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնը գտնվում է հետախուզման մեջ․ եթե այո, ապա ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պատճառով է նրան հետախուզում հայտարարել։ Արդյո՞ք նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։

4. Ձեռնարկե՞լ են արդյոք ՀՀ իրավապահ մարմինները անհրաժեշտ գործողություններ՝ Պավել Անդերսոնի գտնվելու վայրը հայտնաբերելու և նրան ՀՀ վերադարձնելու ուղղությամբ, հատկապես՝ սոցցանցերում նրա հայտնի հարցազրույցի հայտնվելուց հետո։

Գլխավոր դատախազությունից ստացվել է հետևյալ պատասխանը. Ձեր կողմից փնտրվող տեղեկատվության տրամադրումը ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից դուրս է, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների համաձայն, առաջարկում եմ նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ ոստիկանություն»։

ՀՀ Ոստիկանությունից ստացվել է հետևյալ պատասխանը. «Ձեր կողմից ներկայացված հարցման կապակցությամբ պարզաբանում ենք.
ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնի վերաբերյալ հայցվող տեղեկությունների առնչությամբ փաստական հանգամանքներին իրավաբանական վարչությունը չի տիրապետում:

Այնուամենայնիվ, ձևավորված պրակտիկայի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի մի շարք դրույթների մեկնաբանության համաձայն՝ հայտնում ենք, որ հետևյալ տվայլները կազմում են անձի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի բաղադրիչներ և նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով առանց այդ անձի համաձայնության չեն կարող փոխանցվել երրորդ անձանց.

1. Անձի նկատմամբ նախկինում հարուցված քրեական գործերի /կամ հոդվածների/, ինչպես նաև այդ գործով նրա դատավարական կարգավիճակի մասին տեղեկություններ:

2. Նախկինում անձի հետախուզման մեջ գտնվելու, այդ թվում՝ հայտարարված հետախուզման հիմքերի /քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների/վերաբերյալ տեղեկություններ:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ անձի նկատմամբ գործող հետախուզումը չի պարունակում գաղտնի տեղեկություններ, հակառակը՝ այն հրապարակային է, կարծում ենք, որ ներկա պահին Պ. Անդերսոնի նկատմամբ գործող հետախուզման առկայության դեպքում այդ տվյալների տրամադրումը մերժելու հիմքեր առկա չեն:

Ինչ վերաբերում է Պ. Անդերսոնի գտնվելու վայրի կամ նրան հայտնաբերելու և ՀՀ վերադարձնելու ձեռնարկած միջոցառումների առնչությամբ տեղեկություններին, ապա դրանց վերաբերյալ հայցվող տվյալների տրամադրման իրավաչափությունը ենթակա է քննարկման ըստ դրանց բացահայտ կամ գաղտնի լինելու փաստական հանգամանքների»:

Ոստիկանության պատասխանը նույնպես բազմաթիվ հարցեր թողնում է անպատասխան: Փաստորեն իրավապահները չեն տիրապետել փաստական տվյալներին առ այն, որ Անդերսոնը հետախուզման մեջ է, ադրբեջանցի է, միջազգային խարդախ… բայց քանի որ պատվերը եղել է «Իմ քայլից», ստիպված են եղել գործ հարուցել և ձեռքն ընկնել կրակը:

Իրավապահ մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, որ հոդվածում Պավել Անդերսոնի ներկայացրած տեղեկատվությունը չի կարող արժանահավատ համարվել կամ ճշմարտացի լինել մի շարք պատճառներով.

⁃ Նա գտնվում է հետախուզման մեջ այլ պետության կողմից, այս դեպքում Ռուսաստանի Դաշնության՝ խարդախության համար: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ հասնելուց հետո նա փոխել է իր անձնական տվյալները և նոր միայն ժամանել Հայաստան 2000-ականների կեսերին: Ինչո՞ւ է նա փոխել իր անձնական տվյալները, ի՞նչ կարգավիճակում է նա գտնվել ԱՄՆ-ում, ո՞ր երկրի քաղաքացի էր մինչև Պավել Անդերսոն դառնալը:

⁃ իր տվյալներով, որը ներկայացրել է սոցցանցերում, նա ծնունդով Մարտունի քաղաքացի է, իսկ ՌԴ ՆԳՆ տվյալներով ծնվել է Ադրբեջանական ԽՍՀ Բաքու մայրաքաղաքում:

⁃ Միայն այս հակասական տեղեկությունները բավարար են համապատասխան ստուգումներ անցկացնելու համար, քանի որ լինելով միջազգային հետախուզման մեջ, նրա տվյալները հավանորեն հասանելի են նաև մեր իրավապահներին: Ոչ ոստիկանության հայտարարությունում, ոչ դատախազության հայտարարությունում այս հանգամանքները նշված չեն, կարծես դրանք գոյություն չունեն, իսկ Անդերսոնի ասածները միակ և անհերքելի ճշմարտությունն են:

«Իմ Ձայնը» նախագիծ