Գյումրիում բնակիչները փակել էին փողոցը
Գյումրիում բնակիչները կարճ ժամանակով փակել էին Տիգրան Մեծի փողոցը՝ պահանջելով տարածքն ազատել տարիներ առաջ տեղադրված տաղավարից։ 1988 թվականի երկրաշարժից հետո մայթին տեղադրված տաղավարը ժամանակին ծառայել է որպես խանութ, բայց արդեն տասնյակ տարիներ չի աշխատում։ Չգործող տաղավարն այս պահին խանգարում է փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տարածքի բնակիչները պահանջում են ստիպել սեփականատիրոջը՝ հանել այդ տաղավարը, վերջինս էլ պնդում է, որ դա օրինական է։
Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ տաղավարի խնդրով դատական գործընթաց է քաղաքապետարանը սկսել։ «Ժամանակին բնակչին տրվել է այս տաղավարը՝ ժամանակավոր օգտագործման համար, բայց այսօր էլ սեփականատերը պնդում է, որ տաղավարը պետք է այդտեղ մնա։ Այս խնդրով դատական պրոցես ենք սկսել»,- նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ այս խնդիրը բավական երկար ժամանակ է, ինչ կա։
Բնակիչների տեղեկացմամբ, նախկինում այդ նույն տարածքում եղել է պուրակ։ «Ժամանակին տեղադրվել է, բայց հիմա ոչ մի բանի այն չի ծառայում, փոխարենն երեխաները խաղահրապարակ չունեն։ Բացի այդ, որքանով է գեղեցիկ ամբողջ փողոցն ու մայթերը բարեկարգված, բացի այս հատվածից»,- նշեց բնակիչ Տիրուն Սահակյանը։
Բնակիչները փողոցն այս անգամ բացեցին, բայց խոստացան տաղավարը չհանելու դեպքում արդեն երկար ժամանակով փակել փողոցը։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին