Բանակում չծառայած արտոնյալները
Նորմալ է, անգամ լավ է, երբ երկրում խոշորամասշտաբ զորավարժություններ են անցկացվում, որին մասնակցում են նաեւ պահեստազորում գտնվողները: Նման զորավարժությունների պարբերական անցկացումները մարդկանց թույլ կտա ավելի նորմալ եւ հանգիստ վերաբերել այս ամենին, բացի այդ հասարակությունն էլ խուճապի չի մատնվի՝ հորինելով տարատեսակ լուրեր:
Այսուհանդերձ, այս զորավարժությունների անցկացումը շատերի մոտ մի հարց առաջացրեց՝ ինչու այս զորավարժություններին չեն մասնակցում նրանք, ովքեր այս կամ այն պատճառով զինված ուժերում չեն ծառայել: Իհարկե, խոսքը լուրջ հիվանդություն ունեցողներին չի վերաբերում:
Սկսած նախարարներից եւ պատգամավորներից, վերջացրած իրական եւ անիրական գիտնականներով, մարզիկներով եւ պարզապես ասպիրանտուրայում սովորածներով, որոնք բանակ չեն գնացել, հիմա էլ սուլելով պտտվում են եւ ոչ մի կերպ չեն ներգրավվում զորավարժություններին:
Սա ոչ թե միայն անարդար է, այլ նաեւ չի բխում պետության անվտանգության շահերից: Անհասկանալի է, թե ինչու բանակից խուսափածները, անկախ պատճառներից, հիմա էլ չպետք է ներգրավվեն երկրի պաշտպանությանը:
Ավելին, բանակում չծառայածներն ավելի հաճախ եւ պարբերաբար պետք է կանչվեն հավաքներին եւ աստիճանաբար լրացնեն այն բացը, որ առաջացել է բանակում չծառայած տարիներին:
Իսկ այսպես ստացվում է, որ գոյություն ունի արտոնյալների դաս, որոնք նախընտրելի պատգամավորներ եւ նախարարներ են, վարչության պետեր, եւ որոնք անգամ չեն ներգրավվում խոշորամասշտաբ զորավարժություններին:
Ովքե՞ր են այդ արտոնյալները, որոնք ամբողջ կյանքում նստած պետք է մնան հանրության եւ պետության պարանոցին: Եւ Հայաստանի նման երկրներում պետք է օրենսդրական այնպիսի փոփոխություններ կատարվեն, որոնք հստակ կսահմանեն, որ զինվորական ծառայությունից այս կամ այն պատճառով խուսափածները չեն կարող կարեւոր պաշտոններ զբաղեցնել եւ որպես թեկնածու առաջադրվել տեղական եւ համապետական ընտրությունների ժամանակ:
Իսկ հիմա անարդարությունը ցնծում է եւ արձանագրում իր հերթական հաղթանակը: Բանակում չծառայածները կողքից նայում եւ քմծիծաղ են տալիս նրանց, ովքեր հերիք չէ երկու տարի ծառայել են զինված ուժերում, հիմա էլ հենց միայն նրանց են ընդգրկում զորավարժություններին, այս կամ այն հավաքներին:
Բայց հիմա այստեղ փոփոխություններ ակնկալելը, մեծ հաշվով միամտություն է: Բանակում չծառայած արդարադատության նախարար, վարչապետ, պատգամավորներ: Պարզ է, որ այս թիմը հաստատ այս ոլորտում որեւէ արմատական փոփոխության չի գնա: Արտոնյալները դեռ կմնան արտոնյալներ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը