Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Արցախ այցելության հետ կապված, պաշտոնական Երևանի վատ աշխատելու կամ չաշխատելու հետևանք է
Մեր արտաքին քաղաքականությունը կրում է ոչ հետևողական բնույթ, հուզական և վտանգավոր ուղղություն ունի, և դրա հետևանքներից մեկն է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:
«Ուկրաինայի այդ քայլը նաև Ադրբեջանի հետևողական աշխատանքի արդյունք է և հայկական կողմից անհետևողական քաղաքականության արդյունք»,-ասաց Անդրանիկ Թևանյանը: Ինչ վերաբերում է Ուկրաինայում ՀՀ դեսպանի աշխատանքի գնահատականին, ապա նա ասաց, որ դեսպանները առանձին չեն գործում, նրանք Երևանի վարած քաղաքականության, ռազմավարության ածանցյալներ են:
Հիշեցնենք, որ ըստ զեկույցի`Ուկրաինայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի «օկուպացված» տարածքներ այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվություն: Ինչպես նաև նշվում է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, համապատասխանաբար, Ադրբեջանին և Վրաստանին պատկանելության մասին։
«Տվյալ դեպքում մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր արտաքին քաղաքականության հետ: Այս հայտարարությունը պաշտոնական Երևանի վատ աշխատելու կամ չաշխատելու հետևանք է: Դա քաղաքական գնահատական է և մթնոլորտ ու ֆոն է արտահայտում»,-ասաց նա:
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ իրեն ընդհանուր առմամբ Արցախի հարցում Երևանում մշակվող պաշտոնական քաղաքականությունն է տագնեպեցնում, և գտնում է, որ վտանգավոր զարգացումներ կան Արցախի հետ կապված գործընթացում:
«Ինձ համար ավելի մտահոգիչ է, որ տեսնում եմ՝ ինչ է կատարվում Երևանի և Ստեփանակերտի միջև, թե ինչպիսի անհեթեթ հայտարարությունները են հնչում Արցախի հետ կապված»,-ասաց նա և նշեց, որ հակաղարաբաղյան քարոզ է տարվում ամենաբարձր մակարդակով:
«Երբ ասում են, թե Արցախի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, դա մի կողմից միջազգային պոպուլիզմ է նշանակում, մյուս կողմից էլ՝ այդպիսի հայտարարություն հնչել է 92 թվականին ՀՀ առաջին նախագահի կողմից, երբ ասել է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և ղարաբաղցիները կստանան ինչ-որ անվտանգության երաշխիքներ, և բոլոր կողմերը բավարարված կլինեն: Հիմա այդ նույն բանը առանց այդ ձևակերպման խորամանկաբար արվում է »,-ասաց նա:
Անդրանիկ Թևանյանը նկատեց, որ չի կարող այնպիսի լուծում լինել, որը կբավարարի երեք կողմերին էլ, քանի որ ոչ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը պահանջում է Երևանը, ամբողջ Ղարաբաղը. «Երբ ասում ես, որ լուծումը երեքին պետք է բավարարի, ուրեմն դու կա՛մ փորձում ես խուսափել ինչ-որ բան ասելուց, կա՛մ պոպուլիզմով ես զբաղվում, կա՛մ վտանգավոր գիծ ես ընտրել և կա՛մ այդ երեքը միասին»,-ասաց նա և նկատեց, որ այս իշխանությունները խուսափում են պատասխանատվություն կրել:
«Անտրամաբանական բանաձևերի խճճված պատկեր ունենք, որի արդյունքում քարտ բլանշ է ստանում Ադրբեջանը և հայտարարելու է, որ բանակցային գործընթացը տապալում է հայկական կողմը: Եթե վաղը, մյուս օրը հանկարծ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեցին, ինչի հավանականությունը բավական մեծանում է Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, և եթե մեկ միլիմետր անգամ տարածք կորցրեցինք, դրա միակ պատասխանատվությունը Փաշինյանի վրա է: Վտանգավորն այն է, որ ռազմահայրենասիրական հռետորաբանության տակ բավական լուրջ պարտվողական քաղաքականություն է վարվում և քարոզ է իրականացվում: Այսինքն՝ մենք վերադարձել ենք մինչ 1998 թվականին վիճակին»,-ասաց նա:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին