«Մինչև հիմա ՀՀ երկրորդ նախագահին պահում են կալանքի տակ, բայց, կարծես, կոնկրետ սպանությունների հետ կապված փաստեր չկան». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Պետք է վկայություն տան բոլոր այն մարդիկ, ովքեր հրապարակում էին, ովքեր փախուստի մեջ էին, ովքեր տնային կալանքի տակ էին, ովքեր իշխանական աթոռներին էին, ովքեր հետախուզվում էին, ովքեր հետախուզում էին, ովքեր զենք էին օգտագործում, բոլորը պետք է պատասխանատվության կանչվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Մարտի 1-ի դեպքերին առնչվող դատավարության մասին՝ հավելելով, որ չգիտի՝ ինչ սպասել դրանից:
«Մարտի 1-ի հարցով իմ անձնական և «Ժառանգություն» կուսակցության հավաքական կարծիքը միշտ եղել է այն, որ պատկան բոլոր կազմակերպությունները, բոլոր նախագահները, բոլոր պաշտոնյաները, ովքեր առնչվել են մարտի 1-ին բոլոր անկյուններից՝ իշխանական, ընդդիմադիր, ովքեր տեղեկություն ունեն բոլոր մարմիններից՝ անվտանգության, իրավական, պետք է կանչվեն հարցաքննության: Եթե այդպես է, եթե սա համապարփակ, առարկայական գործընթաց է, ոչ թե մի կողմը մյուսի նկատմամբ, այլ ամբողջական ճշմարտությանն ուղղված գործընթաց է, որ ժողովրդին ճշմարտությունը պետք է մատուցի և արդարադատություն պետք է իրացնի, կարելի է սա ողջունել: Ես չգիտեմ՝ մենք այդ օրը կտեսնե՞նք: Մեկ անգամ և ընդմիշտ արդարադատություն պետք է իրականացվի մեր ժողովրդի համար, որ կարողանանք առաջ գնալ, բոլոր մեղավորներին պետք է տալ արդարադատություն, պատասխանատվության ենթարկել օրենքի ներքո»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հստակ փաստեր չկան, հույս ունի, որ գոնե բուն դատավարության ընթացքում դրանք ի հայտ կգան:
«Մինչև հիմա դե ֆակտո ՀՀ երկրորդ նախագահին պահում են կալանքի տակ, բայց, կարծես, կոնկրետ սպանությունների հետ կապված փատեր չկան, որոնց համապատասխան ինքը կալանքի տակ է, գուցե պահվում են կոնկրետ դատավարության համար, բայց ես հույս ունեմ, որ դրանք կան, այս հարցը պետք է իր տրամաբանական ավարտին բերվի: Ես կարծում եմ, որ երեք նախագահների եռանկյունու ներքո, ամբողջ պատասխանատվությունը՝ իր բոլոր մանրամասներով, համապարփակ պատասխանատվության երանգներով պետք է ասպարեզ ելնի այս հարցը: Եթե դրանից պակաս որևէ բան լինի, ես կարծում եմ, որ այս գործընթացն իր նպատակին չի ծառայի: Ես գիտեմ, որ գործող վարչապետը վկայություն տվել է, բայց պետք է վկայություն տան բոլոր այն մարդիկ, ովքեր հրապարակում էին, ովքեր փախուստի մեջ էին, ովքեր տնային կալանքի տակ էին, ովքեր իշխանական աթոռներին էին, ովքեր հետախուզվում էին, ովքեր հետախուզում էին, ովքեր զենք էին օգտագործում, բոլորը պետք է պատասխանատվության կանչվեն: Հիմա մենք այն պետությունն ենք, որը պարտավոր է դա անել, եթե մենք նոր Հայաստանում ենք, եթե չենք կարող անել, ուրեմն նոր Հայաստանում չենք»:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը