Տղաների կալանավորումը իրավական եւ քաղաքական բեսպրեդելի հետեւանքն է. Գագիկ Բաղդասարյան
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս մեկ տարվա ընթացքում իրականացվող վենդետայի շրջանակներում սկսել են ճնշումներ գործադրել երկրորդ նախագահի աջակիցների նկատմամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդաարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ ի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։
«Մենք առաջարկում ենք, որ մեր համաքաղաքացիները, հատկապես երեւանցիները, քաղաքում զբոսնելիս երբ տեսնեն դատավորների կամ այլ պաշտոնատար անձանց, չմոտենան նրանց եւ հարցեր չտան։ Հատկապես չփորձեն դատավորներին հարցնել, թե ինչու՞ են նրանք «պատերի տակ վնգստում» եւ ում գլխին են փայտով հարվածում իշխանությունները։ Տղաների կալանավորումը իրավական եւ քաղաքական բեսպրեդելի հետեւանքն է, որը տեղի է ունենում մեր երկրում, որի գլխին կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,–ասաց նա։
Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանի խոսքով՝ դատարանները ներկայումս ճնշումների են ենթարկվում եւ իր պաշտպանյալների կալանավորումը եղել է իշխանությունների համար անհրաժեշտություն։
«Քննիչներն արել են ամեն ինչ, որ իմ պաշտպանյալները հայտնվեն քրեակատարողական իմնարկներում»,–ասաց նա։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը