Եկեք համարենք, որ նիստ ենք անել, մարզպետին աշխատանքից հանել ենք. Նորաշենի գյուղապետին կանչել են դատախազություն
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանին հրավիրել են ոստիկանության բաժին:
Հիշեցնենք, որ հանդիպմանը քննարկվում էր Նորաշենի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման օրինականության հարցը: Նախորդ շաբաթ Նորաշենի ղեկավարը գտնվելով արձակուրդում, համայնքապետարանի պահակից տեղեկացել է, որ իր լիազորությունները դադարեցված են: Նա այդ որոշումն ապօրինի է համարում, քանի որ ավագանու նիստ որպես այդպիսին չի կայացել:
Ոստիկանությունից դուրս գալուց հետո Նորայր Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով. «Մի քանի խնդիր է քննարկվել. օրինակ, առաջարկվել է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվի ուրիշ անձ, մինչեւ ընտրություններ, կամ ասում են՝ բարիշեք մինչեւ հաջորդ տարվա ընտրություններ, այս ընթացքում եւ ավագանին չցրվի, մնա, եւ համայնքի ղեկավարը, միասին գնաք: Կամ մարզպետարանից կամ այլ տեղից լրիվ չեզոք մարդ նշանակվի:
Բանավոր նման հարցեր են քննարկվել:
Հիմա ինձ եւ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին կանչել են դատախազություն: Վերադառնանք, իրար հետ կզրուցենք, որոշ բաներ պարզ կլինի»:
Ինչ վերաբերում է իր պնդմանը, որ «ծիրանի ծառի տակ» հավաքվել են ու դա համարել են ավագանու նիստ, ինչն ապօրինի է, Նորայր Գրիգորյանն ասաց. «Անօրինականությունը չեն կարող կոծվել, ինձ թվում է՝ հենց դրա համար են ինձ կանչել դատախազություն: Այսօր արդեն այդ փաստաթուղթը չկար, որ ավագանու անդամ Վահագն Մինասյանի փոխարեն դիմում բառը կեղծել են: Որպեսզի համայնքում աշխատաանքը չխոչընդոտվի, լարվածություն չլինի, ամենակարճ ու լավ տարբերակն այն է, որ համայնքի ղեկավարն ու ավագանին ժամանակավոր հաշտվեն իրար հետ, միասին աշխատեն մինչեւ հաջորդ տարվա ընտրություններ: Իսկ ընտրություններում ժողովուրդը կորոշի, թե ում է ընտրում: Ով էլ ընտրվի, մենք կշնորհավորենք»:
Նա հավելեց, որ ինքը ժողովրդից է լսել, որ 10-15 հոգով հավաքվել են, որտեղ եղել են եւ իր թիմակիցները, եւ հակառակ կողմի թիմակիցները. «Ես դա լսել եմ մի քանի օր հետո, եթե դա ավագանու նիստ է եղել, ինչու ինձ չեն ուղարկել արձանագրությունը: Ինչու է մարզպետը դա թաքցնում: Եթե նիստ են անում, պարտավոր են մի օրինակ ուղարկելու համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը պետք է ստորագրի ու կնքի: Ի՞նչ նիստ, եթե իմ ստորագրությունը չկա, կնիքը չկա: Դե հիմա մենք էստեղ այսքանով հավաքված ենք, եկեք համարենք նիստ ենք անել, մարզպետին աշխատանքից հանել ենք, վաղվանից ինքն արդեն մարզպետ չի: Կլինի՞»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը