Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն Հայց Եվրոպական Միության դատարանում Հայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ Դուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակը Հայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում «Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի.

Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
Քաղաքականություն

Ինչպես գեներացնել ապագա. հետխորհրդային վերնախավերի առաքելության հակասականությունն ու դժվարությունները Հայաստանի օրինակով. Արմեն Գևորգյան

Ռուսաստանյան միջազգային հարաբերությունների խորհրդի պաշտոնական կայքում (russiancouncil.ru) հրապարակվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ծավալուն հոդվածը, որը ներկայացնում ենք թարգմանաբար։ Խորհրդի հիմնադիրներն են ՌԴ արտգործնախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը, ՌԴ Արդյունաբերողների միությունը և այլն։

Հոդվածի շարժառիթն այն իրավիճակն էր, որում հայտնվել են հետսովետական մի շարք պետություններ՝ իրենց զարգացման ներկա փուլում։ Անորոշության, ռիսկերի, մարտահրավերների ու անարդարությունների այս փուլը պետք է անցնենք հնարավորինս զգույշ, հնարամիտ, որպեսզի չհայտնվենք պարտադրված ընտրության առաջ։ Այն ամենը, ինչի մասին կխոսվի ստորև, մի ահռելի գործնական նյութի ամփոփումն է, որը ձևավորվել է հիշողությանս մեջ՝ 1996-ի աշնանից սկսած՝ վարչապետի, նախագահի օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, փոխվարչապետի պաշտոնում իմ մասնագիտական գործունեության ընթացքում։

Ընդհանուր ակնարկ

Ընդունված է համարել, որ առաջնորդների յուրաքանչյուր սերունդ ունի իր պատմական առաքելությունը։ Հարավային Կովկասի և Ռուսաստանի երկրների զարգացման օրինակի վրա կարելի է ձևակերպել այդ երկրների քաղաքական վերնախավի պատմական առաքելությունն ու այդ առաքելության տրանսֆորմացիան երկու հազարականներին։ Իննսունականներին այդ երկրների քաղաքական վերնախավի առաջ դրված էր գոյատևման և վերջերս ձեռք բերած անկախացած պետությունների ինքնավարության համար անհրաժեշտ հիմքերի պահպանում։ Արդեն երկու հազարականներին հետխորհրդային քաղաքական վերնախավերը կոչված էին իրականացնել իրենց երկրներում «զարգացման ցատկ», մոբիլիզացնելով առկա ֆինանսատնտեսական, քաղաքական ռեսուրսներն ու մարդկային կապիտալը։ Անհրաժեշտ էր օգտվել ամեն ինչից, ինչը հասանելի էր, նոր հնարավորություններ ստեղծել, այդ թվում՝ նոր գործընկերներ փնտրելու ճանապարհով։ Ցատկ էր անհրաժեշտ՝ իննսունականների հակասությունների ու խնդիրների մեջ չմնալու համար։ Այդպիսի ցատկը յուրաքանչյուր հետխորհրդային երկրի համար ուներ իր բացառիկ նշանակությունը։

Ռուսաստանն, օրինակ, ինչպես ասաց Վ. Պուտինը, պետք է «հավաքեր պետությունը», ապահովեր երկրի միասնականությունն ու առաջնորդությունը տարածաշրջանային հարցերում։ Միխեիլ Սաակաշվիլիի շրջանի Վրաստանը կենտրոնացել էր նոր աշխարհաքաղաքական վեկտորի հաշվին զարգացման լրացուցիչ առավելությունների ապահովման վրա։ Իլհամ Ալիևի Ադրբեջանն ընտրել է իր ներքին խնդիրների լուծման համար ենթակառուցվածքների ծրագրերի զարգացման ճանապարհը։ Երկուհազարականների սկզբին՝ նախագահ Քոչարյանի օրոք, Հայաստանում առաջնորդվում էին նրանով, որ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում հնարավոր է զարգանալ, սեփական անվտանգությունն ու պաշտպանունակությունը բարձրացնելու, ու նաև ստեղծել երկրի համար մրցակցային առավելություններ։

Այդ գործընթացներում հատուկ առաքելություն ուներ Ռուսաստանի քաղաքական վերնախավը. այն պետք է երկուհազարականների Ռուսաստանը ողջ տարածաշրջանի համար դարձներ զարգացման շարժիչ, առաջին հերթին՝ տնտեսական, ինչը պետք է միավորեր իր շուրջ ԱՊՀ երկրները, ստեղծեր նոր ինտեգրացիոն ծրագրեր։ Դա անհրաժեշտ էր երկրի վերակենդանացման և 1998-ի դեֆոլտի ու չեչենական պատերազմից հետո միջազգային ասպարեզում նրա դերի վերականգնման համար։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի զարգացման տեմպերը կանխորոշում են ԱՊՀ երկրների զարգացման օբյեկտիվ գործոնը։ Նախ՝ Ռուսաստանը սպառման շուկա է, երկրորդ՝ էներգառեսուրսների հիմնական մատակարարն է, երրորդ՝ Ռուսաստանը տարածաշրջանի երկրներից միգրացիոն հոսքերի վերջնական կետն է։

Երկուհազարականների Ռուսաստանն իր զարգացման ուղին փնտրող պետություն էր՝ զարգացում, որը կապահովեր ոչ միայն ներքին կայունությունն ու երկրի բարգավաճումը, այլև կստիպեր հաշվի նստել իր հետ։ Ժամանակակից Ռուսաստանը երկիր է, որը որոշում է եթե ոչ խաղի կանոնները, ապա՝ աշխարհում այդ կանոնների ձևավորման պայմանները։

Հայկական վերնախավի տրանսֆորմացիան երկուհազարականներին

Երկուհազարականների Հայաստանի օրինակով կարելի է ցույց տալ մի շարք առանձնահատկություններ, որոնք բնորոշ էին այն վերնախավին, որն այսօրվա Հայաստանի հիմքը դրեց, որի վրա էլ այսօր պահվում են ներկայիս Հայաստանի ինքնավարությունն ու տնտեսությունը։ Երկուհազարականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, հաջողվեց հիմնականում Ռուսաստանի օգտին արված ընտրության ժամանակ գտնել հարաբերությունների ճիշտ հավասարակշռություն Եվրամիության և ԱՄՆ–ի հետ։ Դրա համար պետք էր ռացիոնալ և սեփական ազգային անվտանգության համար շահավետ հավասարակշռություն պահել և հաշվի առնել տարածաշրջանի բոլոր կողմերի շահերը։ 2001-ից Վաշինգտոնն ու Բրյուսելը դարձան Հայաստանում ներքին ռեֆորմների իրագործման գլխավոր դոնորներն ու գործընկերները, իսկ Ռուսաստանի հետ ձևավորվեցին սերտ ռազմատեխնիկական և առևտրատնտեսական ստրատեգիական հարաբերություններ։ Այս հետաքրքրությունների և հնարավորությունների համակցումը բերեց հավասարակշռության ձեռքբերմանը արտաքին հարաբերություններում, որը պահպանվեց մինչև 2018-ի գարուն։ Այսպիսի հավասարակշռությունը հիմնված էր Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների փոխադարձ վստահության վրա։ Փոխադարձ վստահություն կար, որ գլխավոր հարցերում կողմերը միշտ միմյանց սատարելու են։ Պատմական առումով սա կարելի է բացատրել նրանով, որ գրեթե միաժամանակ երկու երկրներում սկսեցին ձևավորվել պետական կառավարիչների նոր թիմեր։ Եվ կոորդինատային այդ համակարգում շատ կարևոր է, որ հարաբերություններ ձևավորվեն ոչ միայն առաջին դեմքերի, այլև՝ թիմերի միջև։ Առանց դրա լինում են միայն օգտակար գործնական հարաբերություններ, բայց ոչ փոխվստահություն։ Դրանք շփման տարբեր մակարդակներ են՝ տեղեկատվության փոխանակում, ակտուալ խնդիրների և ծրագրերի քննարկում, դիրքորոշումների համեմատում, որոշումների նախապատրաստում, ինտենսիվ այցեր։ Այս ամենը ձևավորում է ոչ շոշափելի, բայց շատ անհրաժեշտ վստահության և փոխըմբռնման մթնոլորտ քաղաքական վերնախավի միջև։

Կա երկուհազարականների Հայաստանի զարգացման ևս մեկ կարևոր առանձնահատկություն, որը, երևի կարող էին նկատել միայն նրանք, ովքեր քաղաքական և այլ գործընթացների ներսում էին։ Եթե համառոտ, ապա երկրի զարգացման համար կարևոր ծրագրեր ֆինանսավորվել և իրագործվել են արևմտյան կառույցների կողմից։ Հուսով եմ՝ շատերին հասկանալի կլինի, որ սա վկայում է այն մասին, որ արևմտյան գործընկերները վստահում էին իշխանություններին, տեսնում էին նրանց ազնվությունը, նպատակասլացությունն ու վճռականությունը։ Շատ միջազգային կառույցներ, հատկապես՝ ֆինանսական, չնայած տնտեսական զարգացման բոլոր բարդություններին, ի դեմս Հայաստանի տեսնում էին վստահելի գործընկեր, որովհետև երկիրը, անկախ տնտեսական զարգացման բոլոր դժվարություններից, պարտք էր վերցնում, բայց նաև վերադարձնում էր այդ պարտքերը, ընդ որում՝ նշված ժամկետից շուտ։

Կայի՞ն այդ գործընթացներում խնդիրներ, բացթողումներ, թերություններ։ Դրանք քիչ չէին։ Բայց դրանց առկայությունը չէր կարող և չպետք է կանգնեցներ իշխանությունների ընթացքը, աշխատանքը, փոխզիջումների և նոր լուծումների փնտրտուքը։ Նկատենք, որ և՛ իննսունականներին, և՛ երկուհազարականներին քաղաքական վերնախավի հիմքը կազմում էին խորհրդային երկրից դուրս եկած մարդիկ։ Ղեկավար աշխատանքի գիտելիքն ու փորձը վարչական պատկերացումների շրջանակում էին, և միայն աշխատանքի ոգին էր անկախության և ազատականության ծիրի մեջ։ Հիմա՝ քսանութ տարի անց, մենք կարող ենք հույս դնել կառավարիչների, տնտեսագետների, իրավաբանների նոր սերնդի վրա, այդ թվում՝ վերջին տասը տարվա ընթացքում «Լույս» հիմնադրամի շնորհիվ աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երն ավարտածների։ Բայց, երբեմն, ինձ թվում է, թե ժամանակակից գիտելիքներով ու հմտություններով մասնագետների առկայությունը չի կոմպենսացնում երկուհազարականներին եղած ՝գործի հանդեպ նպատակասլացության ու նվիրվածության բացակայությունը։ Այդ նպատակասլացությունը մեր գործի հիմքն էր։

Հանուն արդարության պետք է նշել, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները Ռուսաստանում հենց երկուհազարականներին սկսեցին զարգացնել իրենց հնարավորությունները՝ Ռուսաստանի տնտեսական զարգացմանը զուգահեռ, և սկսեցին ակտիվ մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանն արդեն ավելի ուշ փուլում։

Բեկումնայի՞ն էր արդյոք Հայաստանի համար երկուհազարականների տնտեսական աճը։ Վստահ եմ՝ այո։ Հակառակ դեպքում երկիրը կմնար իննսունականների խնդիրների մեջ (ռազմական գործողություններ, էներգետիկ ճգնաժամ, աղետի գոտի, հարևանների կողմից Հայաստանի շրջափակում) և կդառնար ամենահետամնացը ռեգիոնում։

Բայց ոչ ոք չէր կարող ենթադրել այն ժամանակ, որ կգա սոցիալական մեդիայի և հետճշմարտության փուլ, և հասարակությունը (հուսով եմ՝ ժամանակավորապես) կմոռանար բոլոր թվարկած նվաճումները, կձևավորվեին ոչ ճիշտ և ոչ ռացիոնալ հասարակական տրամադրություններ, և կսկսվեր նորագույն պատմության ազատ վերաշարադրումը։ Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Հայաստանում զարգացման և աճի հիմնական հեղինակ նախագահ Ռ. Քոչարյանը ձերբակալված կլիներ։ Սա ամենագլխավոր տխուր փաստն է, որ արձանագրում են երկուհազարականների քաղաքական վերնախավի ներկայացուցիչները։

Ընդհանուր առմամբ, կյանքը ցույց է տալիս, որ հասարակության հավաքական դրական հիշողությունը կարճ է հիմնականում մեր սոցիալ-տնտեսական իրականության պատճառով։ Շատերը նույնիսկ չեն հասկանում, որ ապրել են երկրի կայացման և աճի ամենահետաքրքիր ու արդյունավետ փուլն ու չեն նկատել։ Այդ պատճառով, կախված իշխանությունների որակից, միշտ տարբեր պատասխաններ են հնչելու «ինչ արդյունքի համար աշխատել՝ ներկա սերնդի բարեհաճությա՞ն, թե՞ գալիք սերնդի ներողամտության» հարցին։ Պարադոքսն այն է, որ իննսունականների ու երկուհազարականների Հայաստանի քաղաքական վերնախավը չստացավ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, գոնե՝ առայժմ։

Մյուս պարադոքսն այն է, որ եթե հասարակական գիտակցության մեջ վիճելի լեգիտիմություն ունեցող նախկին իշխանություններն ապահովում էին աճի բարձր տեմպ բոլոր ոլորտներում, ապա «ավելի լեգիտիմ» ներկա իշխանությունները ձգտում են ոչ թե գործնական արդյունքների, այլ՝ այդ բարձր լեգիտիմության պահպանմանը։ Ունենալով բարձր մակարդակի լեգիտիմության հազվագյուտ ռեսուրս և հասարակական աջակցություն՝ իշխանությունները չեն աշխատում երկրի զարգացման և ծաղկման, ստրատեգիական բարեփոխումների ուղղությամբ, և այդ ռեսուրսը կսպառվի նաև գործող իշխանությունների որակի պատճառով։

Համառոտ՝ խնդիրների ու բացթողումների մասին

Երկուհազարականների զարգացման ցատկն իր մեջ խտացրել էր ոչ միայն դրականը։ Այդ ակնթարթային ու մոբիլիզացնող գործընթացը աննկատ ձևավորեց նաև հասարակական-քաղաքական կյանքի և պետական կառավարման ոչ էֆեկտիվ տենդենցներ։ Իմ կարծիքով՝ հաջողություններին զուգընթաց մեզ չհաջողվեց արմատախիլ անել կառավարման մեջ արևելյան մշակույթի և մտածողության տարրերը։ Մենք չկարողացանք հրաժարվել պրոտեկցիոնիզմից, խնամիական հարաբերություններից, կլանայնությունից, հնարավորությունների ու ռեսուրսների կենտրոնացումից ու մոնոպոլիզացիայից, խաղի ոչ ֆորմալ կանոնների առկայությունից։ Երկրի տնտեսական ուժեղացմանը զուգընթաց՝ ձևավորվեցին ազդեցության նոր կենտրոններ, եթե ոչ ակնհայտ, ապա գոնե շոշափելի էր դառնում իշխանությունների ու այդ կենտրոնների փոխադարձ կախվածությունը։

Միաժամանակ, վերը նշված առանձնահատկությունների առկայության պատճառով, ըստ իս, շատ հետխորհրդային երկրներ և իրենց քաղաքական վերնախավերը հայտնվեցին քաղաքակրթական անտագոնիզմի իրավիճակում, որն առաջացնում էր և մինչև այժմ էլ առաջացնում է որոշակի դժվարություններ՝ ինտենսիվ զարգացման համար։

Ընդհանուր գծերով այդ քաղաքակրթական հակասությունների էությունը կարելի է ձևակերպել այսպես․ հասարակությունը որդեգրում է արևմտյան, ազատական, ժողովրդավարական արժեքներ, բայց նրան առաջնորդում է այն քաղաքական վերնախավը, որը, ըստ էության, դաստիարակվել է խորհրդային կուսակցական մտածողությամբ։

Թվում է, թե հետխորհրդային տարածքում հասարակական զարգացման նպատակների ու քաղաքական վերնախավի փորձի միջև առաջացող այդ հակասությունն օբյեկտիվ և անխուսափելի երևույթ էր։

Քաղաքակրթական անտագոնիզմը՝ որպես սոցիալ-փիլիսոփայական ֆենոմեն և ղեկավարող վերնախավի արժեքների ու հոգեբանական տրանսֆորմացիաների արդյունք, մեր երկրներում, ինձ թվում է՝ ունի երկու բաղկացուցիչ․աշխարհայեցողական երկընտրանք և սերունդների մարտահրավեր։

Աշխարհայեցողական երկընտրանքը հիմնականում դրսևորվում է ղեկավարող վերնախավի կողմից սեփական գործունեության արդյունքներն ընդհանուր բավարարվածության մակարդակի վրա պահելով, կատարելագործման ձգտման բացակայությամբ, աշխատանքի և կյանքի պայմանների նկատմամբ ձևավորվող հարմարավետությամբ, նոր գաղափարների ու գործընթացների նախաձեռնման դժկամությամբ կամ երբեմն անկարողությամբ։ Որոշակի իմաստով սա ռեսուրսային մոտեցման գերակայությունն է նորարարության հանդեպ։ Բիզնեսի և նորարարությունների ժամանակակից դինամիկ աշխարհն այսպիսի երկընտրանքի մեջ գտնվող երկրներին որպես պոտենցիալ գործընկեր, ռացիոնալ ներդրումային հարթակ, նորարարությունների և առաջատար տեխնոլոգիաների գրավիչ հանգրվան չի դիտարկում։ Արդյունքում ունենում ենք միջին մակարդակի պետություն՝ առանց ակնհայտ ձեռքբերումների ու առավելությունների։

Սերունդների մարտահրավերը դրսևորվում է նոր սերնդի մարդկանց անելանելիության մեջ, որոնք աստիճանաբար բաց հասարակության արժեքների կրողն են դառնում։ Սերունդների մարտահրավերը մի փուլ է, երբ որակապես ու ծավալով ձևավորված չէ միջին խավը, որը պետք է դառնա ցանկացած զարգացած պետության, ցանկացած լիարժեք քաղաքացիական հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն ու դրական առաջընթացի ոգեշնչողը։

Սերունդների մարտահրավերների մյուս դրսևորումը նոր վերնախավի բացակայությունն է, որը կոչված է ստեղծել ժամանակակից արժեքային չափանիշների ու նոր վարքականոնների ամբողջական համակարգ։ Հասարակությունն այլևս չի ստեղծում հասարակական կարծիքի անհերքելի հեղինակություններ։ Այդպիսին համարվող անձինք անհետանում են հասարակական հարթակից տարիքի պատճառով կամ, որպես կանոն նույնականացվում են գործող իշխանության հետ, ինչը բերում է նրանց խորհուրդների ու դատողությունների «արժեզրկմանը»։ Հասարակության մեջ, աճող սերնդի շրջանում սկսում են ձևավորվել ու իշխել պոտենցիալ ընդօրինակման համար ոչ ռացիոնալ, աղճատված մոդելներ, կրթական համակարգը տալիս է լուրջ թերացումներ։

Քաղաքակրթական անտագոնիզմը բերում է նրան, որ երկիրը կորցնում է ժամանակակից գլոբալ հարաբերություններում ունիկալ սուբյեկտ դառնալու իր պատմական պահը ու դառնում է միջին կարգի պետություն։ Այդպիսի պետությունը չի կարող ոչ միայն մասշտաբային հետաքրքրություն առաջացնել, այլև դառնում է արտաքին ազդեցությունների օբյեկտ՝ կորցնելով ինքնուրույնությունը և աստիճանաբար կախման մեջ հայտնվում հանգամանքներից։

Եկել է պահը՝ մեր տարածաշրջանի պետությունների, և առաջին հերթին՝ նրանց հասարակական հարաբերությունների մոդեռնիզացիայի։ Օբյեկտիվորեն ձևավորվում է նոր բեկման սոցիալական պատվեր։ Ժամանակակից զարգացած հասարակություններն առաջ են գնում նորարարություններով, կրեատիվությամբ, սոցիալական պատասխանատվությամբ։ Նոր սերունդը նոր գլոբալ մտածողություն ունի, որի էությունը ցանկացած նախաձեռնության ունիկալության ընդունումն է։ Աշխարհում ձևավորվել է քաղաքական վերնախավից դուրս «նոր բեկումների սերունդ»։ Նայեք գլոբալ կորպորացիաներ ու կազմակերպություններ ստեղծող ու ղեկավարող մարդկանց միջին տարիքը, որոնք փոխում են աշխարհն ու ջարդում կարծրատիպերը։ Նրանք ձևավորում են իրենց կորպորացիաների, և արդյունքում՝ իրենց երկրների մրցակցային առավելությունը։ Կա՞ արդյոք զարգացման այդպիսի պոտենցիալ այսօր մեր երկրներում։ Վստահ եմ, որ կա։ Բայց մեր պայմաններում մենք ստիպված ենք փնտրել զարգացման սեփական ճանապարհը։ Այդօրինակ զարգացման հիմնական էությունը տարբեր սերունդների մտավոր և կառավարման հմտությունների օպտիմալ մոբիլիզացիան է և համազգային շահերի գերակայությունը մասնավորի և կորպորատիվի նկատմամբ։ Սա է առաջընթացի ուղին։

Հոդվածի սկզբում ես փորձեցի առանձնացնել երկուհազարականների ռուսական հետխորհրդային վերնախավի առաքելությունը։ Կուզեի ավարտել ժամանակակից պայմաններում ռուսական վերնախավի առաքելություններով։ Հիմնականում Ռուսաստանը կարողանում է և պետք է անընդհատ մոդեռնիզացնի իրեն և դառնա տարածաշրջանում մոդեռնիզացիայի ուղեցույց։

Մոդեռնիզացիայի հենց այսպիսի՛ գործընթացը կդառնա լրացուցիչ խթան ինտեգրացիոն հարցերում և նոր որակական բեկման համար։

Էֆեկտիվ մոդեռնիզացիայի գլխավոր գործոնը նոր մտածողության և երկուհազարականների քաղաքական վերնախավի կուտակած փորձի համատեղումն է։ Այսպիսի հավասարակշռության խախտումը սովորաբար բերում է հասարակական հարաբերությունների ապակայունացմանը, որտեղ սկսում են գերակշռել կեղծ արժեքներն ու պոպուլիզմը։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ