Լուկաշենկոն գալիս է Հայաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, գրում է ria.ru-ն՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով կմեկնի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով: Նիստի օրակարգը ներառում է շուրջ մեկուկես տասնյակ հարցեր: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն տնտեսական փոխգործակցության, ֆինանսական քաղաքականության, էներգետիկ հարցեր, միջազգային գործունեության հիմնական ուղղությունները և երրորդ երկրների հետ համագործակցության զարգացումը:
Մամուլի ծառայությունը նաև հայտնում է, որ Լուկաշենկոն գագաթնաժողովի շրջանակում նախատեսված իր ելույթում կնշի Բելառուսի դիրքորոշումը ԵԱՏՄ-ում պետությունների փոխգործակցության արդիական հարցերի շուրջ և հանդես կգա միության հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներով:
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին, ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: ԵԱՏՄ-ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը