Մարզպետը քնել-զարթնել է, որոշել է իմ լիազորությունները անհիմն վայր դնի. Բողոքի ակցիա Նորաշենում (ուղիղ)
Արարատի մարզի Նորաշեն գյուղ գյուղում բողոքի ակցիա է ընթանում: Գյուղացիները բողոքում են, որ իրենց համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները անօրինական ձեւով վայր են դրել:
Գյուղապետ Նորայր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արձակուրդում է գտնվում. «Անօրինական, անհիմն, առանց ծանուցելու, առանց տեղյակ պահելու իմ լիազորությունները վայր են դնում; Պահան է երեկոյան զագել ու տեղյակ պահել: Արդեն 1,5 տարի է, մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձը ձեռքերը մտցրել է մեր համայնք, ամբողջ համայնքը խառնել է իրար: Մանկապարտեզը երեք ամիս չի գործում, մարզպետի անօրինական կարգադրությամբ, առանց համայնքապետի ու ավագանու որոշման: Ամեն ինչը կազմակերպում է մարզպետը: Բազմիցս փորձել եմ հանդիպել, ընդհանրապես չի ընդունում:
Անկեղծ ասած, անձնական խնդիր կա, խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն չեմ պաշտպանել, էդ օրվանից նստվածք է տվել»,-ասաց նա:
Արդեն նախկին գյուղապետի խոսքով, դեռ մեկ տարի առաջ մարզպետն իրեն առաջարկել է անդամագրվել ՔՊ-ին, որից ինքը հրաժարվել է. «Դրանից հետո լարվածություն է առաջացել մեր մեջ: 1000 տնտեսություն ունեցող համայնքի ղեկավար եմ 2 ամիս է չեմ կարողանում մարզպետի հետ հանդիպել, հո ես փողոցային չեմ: Թող մարզպետը գա, ես սիր հետ շատ բան ունեմ խոսելու»,-ասաց նա:
Նշենք, որ այս պահին Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակված Արտակ Հարությունյանը:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը