Դա ուտոպիա է և անհնարին է իրականացնել. քաղաքագետը՝ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամենամյա նիստերին մասնակցելը ոչ միայն նրա համար է, որ ելույթ ունենաս, այլև այդ ամբիոնի կուլիսներում օգտագործես հնարավորությունը և հանդիպումներ կազմակերպես բազմաթիվ երկրների ներկայացուցիչների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Ըստ նրա՝ ելույթն այդքան էլ կարևոր չէր` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ դահլիճը կիսադատարկ էր:
Քաղաքագետի կարծիքով` «կուլիսային» հանդիպումները կարող էին մեծ օգտակարություն ունենալ, մինչդեռ դրանք սահմանափակվեցին միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպումներով:
Համբարյանն ընդհանուր ելույթից առանձնացրեց Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե արցախյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Ես շատ կցանկանայի իմանալ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ նկատի ունի` դա ասելով: Դա ուտոպիա է և անհնարին է իրականացնել, որովհետև Ադրբեջանը որևէ կերպ չի հրաժարվի իր մաքսիմալիստական դիրքորոշումից, որը վերջին տարիներին ընթանում է այս թեզի շուրջ` կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Ես չեմ պատկերացնում, որ նույն Ռուսաստանը հաշվի առնի Ուկրաինայի տեսակետը Ղրիմի հարցի վերաբերյալ: Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ ներկայացնել, թե երկու հարևան երկրիների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտների լուծման մեջ բացարձակ չեն էլ մտածում, որ կարելի է հակառակորդի կարծիքը հաշվի առնել, հատկապես, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել»,-ասաց քաղաքագետը:
Վերջինս անդրադարձավ նաև այս ելույթից որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանի`Հայաստանում արված այն հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»:
«Սա մեզ համար նոր երևույթ է: Նախորդ իշխանությունների օրոք տարբերություն չի տրվել ներքին և արտաքին լսարանների միջև: Այսպիսի խաղի միջոցով սեփական հասարակությանը մանիպուլյացիաների է ենթարկել Ադրբեջանի իշխանությունը: Ես չգիտեմ` սա դիվանագիտական խաղ է, թե այլ բան: Եթե այս խաղի մեջ ես մտնում, թեկուզ դիվանագիտական, պետք է հաստատ դրա բացասական և դրական կողմերը հաշվի առնես: Ես հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այդ հանգամանքը հաշվի առել են: Այսպիսի դիվանագիտական խաղերի մեջ մտնելիս իշխանությունները պետք է շատ զգույշ լինեն, քանի որ այդ խաղը կարող է դառնալ ծուղակ, եթե դրա ռիսկերը հաշվի չեն առնվել»,-նշեց Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետը ձախողված որակեց նաև ՀՀ վարչապետի` Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպումը:
«Նախատեսված 30-35000 հայերի հետ հանդիպմանը մասնակցել է 10 000 մարդ, այն դեպքում, երբ Լոս Անջելեսի ագլոմերացիայում բնակվում է մոտավորապես 500-700 հազար հայ»,-մեկնաբանեց Գագիկ Համբարյանը` նշելով, որ բացասական է գնահատում նաև, որ գրեթե անձնական բնույթ կրող այցի վրա ՀՀ պետբյուջեից մեծ գումարներ են ծախսվել:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին