Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը անթույլատրելի է
Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը անթույլատրելի է:
Նույնքան անթույլատրելի էին ճնշումները դատավորներ Ազարյանի և Գրիգորյանի նկատմամբ: Բայց տեղի ունեցածին պատշաճ գնահատական չտալը շղթայաբար բերում և բերելու է նոր ճնշումների: Եթե ամիսներ առաջ ԲԴԽ-ն, Ոստիկանությունը, իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունենային չլռել, այսօր խոսելու բարոյական իրավունքը վաստակած կլինեին:
Սա դատարանները շրջափակելու, դատավորների նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումների, դատավորներին «վնգստացող» անվանելու արդյունքն է:
Եվ քանի դեռ դատական համակարգը բարեփոխելու փոխարեն, իշխանությունները շարունակում են համակարգի նկատմամբ ճնշումները, ցավոք, նման երևույթները սպասելի են։
Այս մեկ տարվա ընթացքում ձևավորված մթնոլորտն է, որ շատերին ստիպել է մոռանալ մարդու արժանապատվությունը հարգելու կարևոր նորմը:
Հայաստանը բազմաթիվ հարցերում արագ փոփոխությունների կարիք ունի. ներքին թշնամանք, ցուցադրական անօրինականություններ և նման այլ դրսևորումներ մենք երկար ենք հանդուրժում: Ի վերջո այս ամենը մի օր պետք է փոխվի:
Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին