Որքանո՞վ է աշխարհին հետաքրքիր Հայաստանի իշխանափոխությունը. հավանաբար, իսկապես ասելիք չկար
«Փաստ» թերթը գրում է.
«Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով։
Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես վերջինիս ելույթի սկզբնական մասը նվիրված էր թավշյա հեղափոխության փառաբանմանն ու Հայաստանի ներքին իրավիճակին։
Եթե անցած տարի Փաշինյանը իր մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխության մասին պատմական էքսկուրս էր ներկայացնում ՄԱԿ-ի ամբիոնից, ապա այս տարվա ելույթում նա նպատակադրվել էր կապիտալիզացնել իշխանափոխության արդյունքում իրենց ունեցած ձեռքբերումները։
Հեղափոխության արդյունքները Փաշինյանը փորձեց ներկայացնել երկու ուղղություններով, որոնցից հիմնականը ժողովրդավարության աճն է, իսկ մյուսը՝ տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումները։
Որպես իր կառավարության կողմից ժողովրդավարական ձեռքբերումների ապացույց՝ Փաշինյանը ներկայացրեց ընդամենը երկու ռեալ փաստ, որոնցից մեկը անցած տարի խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որի արդյունքներն ընդունվել են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի կողմից, իսկ մյուսը ԶԼՄ-ների ազատության երաշխավորումն է։
Այդուհանդերձ, նկատենք, որ վարչապետի բերած հիմնավորումները բավարար չէին Հայաստանում ժողովրդավարության շեշտակի աճը արձանագրելու ուղղությամբ, քանի որ միջազգային հանրության աչքի առաջ տեղի են ունենում այնպիսի երևույթներ, ինչպես, ասենք, իշխանության ճյուղերից մեկի՝ դատական համակարգի վրա եղած ճնշումներն են, որի վառ օրինակը կարող են լինել ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները, դատարանների դռների շրջափակումները, կոնկրետ դատական նիստերից առաջ ամենաբարձր մակարդակով կարծիք հայտնելը և այլն։
Սակայն դրա փոխարեն Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչները իր նախաձեռնած ժողովրդական բարեփոխումների նկատմամբ դիմադրություն են ցույց տալիս։
Ուշագրավ է, որ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների մասին խոսելիս Փաշինյանը կրկին շեշտեց, թե անցած տարի տեղի ունեցած հեղափոխության մեջ արտաքին միջամտության հետք չպետք է փնտրել։
Զարմանալի է, որ այս մասին վարչապետը անցած տարվանից սկսած գրեթե իր բոլոր ասուլիսներում և առանցքային ելույթներում հիշատակում է, որը, թերևս, պայմանավորված է նրանով, որ հայ հանրության և Հայաստանի որոշ գործընկերների շրջանում դարձյալ խոր կասկածներ կան այն առումով, թե իշխանափոխությունը չի հրահրվել դրսից։
Իսկ որքան վարչապետը շատ է հերքում այդ լուրերը, այնքան կասկածները խորանում են։ Ընդհանրապես, որքան շատ ես խոսում մի բանի մասին, այնքան մեծացնում ես կասկածները, որ ինչ-որ բան այնպես չէ: Սա՝ ցանկացած հարցի պարագայում:
Ինչ վերաբերում է տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին վարչապետի շեշտադրումներին, ապա դրանք ավելի շատ նման էին կենացների և ցանկությունների։ Վարչապետը շատ է սիրում խոսել տնտեսական հեղափոխության մասին, սակայն ՄԱԿ-ի ամբիոնից կոնկրետ օրինակներով չնշեց, թե ինչ տնտեսական բարեփոխումներ են կատարվել, և ինչով է բարելավվել Հայաստանի ներդրումային միջավայրը։
Այս տեսանկյունից վարչապետի ելույթը քիչ առարկայական էր և ավելի շատ միտված էր ապագայում նախատեսվող բարեփոխումների իրականացմանը, սակայն միայն ապագայի բարեփոխումների մասին խոսելով հնարավոր չէ մեր երկիրը գրավիչ դարձնել գործընկեր երկրների համար ներդրումներ իրականացնելու և բարեփոխումներին աջակցելու ուղղությամբ։
Ելույթի ամենաառարկայական մասը կարելի է համարել Արցախյան հիմնահարցին անդրադարձը, այն էլ՝ չափազանց վիճելի շեշտադրումներով, ինչն արդեն իսկ հարուցել է շատերի քննադատությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին