Ծառուկյանը տեղյակ չի եղել Առուստամյանի գործունեությունից. Նա խնդրել է, որ հանկարծ Ծառուկյանը չիմանա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ, ինչպես հայտնի է, օրերս երկրորդ մեղադրանքն է առաջադրվել «Հյուսիս-հարավ»-ի գործով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Ըստ մեղադրանքի` խոսքը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) մասին է։
Մեր տեղեկություններով՝ Առուստամյանն այս պատմությանը ներգրավված է եղել առանց Ծառուկյանի իմացության, եւ օրերս, երբ նրան հրավիրել են հարցաքննության, իրավապահների մոտ չի թաքցրել իր սարսափը եւ անգամ խնդրել է, որ փողերի լվացման մասին տեղեկությունը հրապարակայնություն չստանա, որ Ծառուկյանը չիմանա այդ մասին։
Բանն այն է, որ այս մեղադրանքից հետո Ծառուկյանին կարող են դիտարկել որպես անվստահելի գործընկեր, եւ դրսի ներդրողները խուսափեն համատեղ ձեռնարկներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին