Էրդողանը սպառնացել է ամբողջ աշխարհին
1970-ականների սկզբներին Կիպրոսի հույները, Կղզու թուրքաբնակ հատվածին հոգեբանորեն ճնշելու համար, ռադիոալիքներով հնչեցնում էին «Սպասեցի՝ չեկար» երգը՝
Կիպրոսի թուրքերին փորձելով համոզել, որ Թուրքիայի թուրքերը երբեք չեն գա
օգնության Կղզում բնակվող իրենց ազգակիցներին։ Սրան ի պատասխան թուրքական
«Բայրաք» ռադիոալիքը հնչեցրեց «Այդպես սրտանց մի´ կանչիր ինձ, մի գիշեր
անսպասելի կարող եմ գալ» բառերով սկսվող երգը։
Թե ինչ եղավ հետո, գիտենք բոլորս. 1974-ին թուրքերը ներխուժեցին Կիպրոս,
որի հյուսիսային մասը շարունակում է բռնազավթված մնալ մինչև հիմա։
Հատկապես 70-ականների վերջերին «Մի գիշեր անսպասելի կարող եմ/ենք գալ»
կարգախոսը դարձավ Թուրքիայի աջակողմյան ծայրահեղ հայացքներ ունեցողների,
«Գորշ գայլերի» ամենահայտնի կարգախոսն ու սրանց հակադրվողների սարսափը։
1970-ականների վերջերին մի շարք ահասարսուռ հանցագործություններ կատարվեցին
այս խոսքերի ուղեկցությամբ, որից հետո կարգախոսը նմանվեց դատավճռի. եթե
որևէ մեկը ստանում էր «Մի գիշեր անսպասելի կարող եմ/ենք գալ» գրությունը,
հասկանալի էր, որ նրա հանդեպ մահվան վճիռ է կայացվել։ Չնայած կարգախոսն
ակնհայտ ահաբեկչական բնույթ ունի, այն այսօր էլ չի մոռացվել։ Իր
վերջին ելույթներից մեկում Էրդողանը բառացիորեն ասաց հետևյալը. «Բոլորը
կտեսնեն, որ այս ժողովրդի (նկատի ունի թուրքերին) հետ խաղեր չի կարելի
խաղալ, հետևաբար, երբ հասունանա օրն ու ժամը, մենք հրաշալի գիտենք, թե ինչ
պետք է անենք. մի գիշեր անսպասելի կարող ենք գալ»։
Նկարում «Սպասեցի՝ չեկար» երգն է, որը 1978-ին ձայնագրել է հայազգի Ջոն
Բիլեզիգճյանը։ Ի դեպ, «Մի գիշեր անսպասելի կարող ենք գալ» գրությունը
ստացել էր նաև Հրանտ Դինքը։

Հայկ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս